Սամվել Բաբայանն ու իր թիմակիցները պաշտոններ կստանան. Լյովա Մնացականյանն ուղիներ է որոնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը եւ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ թիմային ձեւաչափով հանդիպում են ունեցել, մինչ այդ Բաբայանն ու Հարությունյանը պաշտոնական մեկ հանդիպում էլ էին ունեցել։

«Քննարկումների առանցքում ծրագրային սկզբունքային դրույթներն էին, ոլորտային բարեփոխումների ընդհանուր տեսլականը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ «Միասնական հայրենիք» եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ՝ հանգամանորեն ուսումնասիրելու եւ մշակելու երկուստեք ընդունելի եւ կիրառելի զարգացման ծրագիր՝ համերաշխության, անվտանգության, սոցիալական բարեկեցության սկզբունքով»,- ասվում էր Բաբայանի թիմի տարածած հաղորդագրության մեջ։

Արդեն կասկած չկա, որ Արցախի նորընտիր իշխանությանը պառլամենտում մեծամասնություն կազմելու հարցում աջակցելու է Սամվել Բաբայանը, չնայած այդ համագործակցությունը հնարավոր է «կոալիցիա» անվանումը չստանա, բայց Բաբայանն ու իր թիմակիցներն առանցքային պաշտոններ կզբաղեցնեն։

Նույնիսկ քննարկվում է Բաբայանի՝ Արցախի ԱԱԽ քարտուղար նշանակվելու հարցը․ երեկ նախագահը ստորագրեց Արշավիր Ղարամյանի՝ այդ պաշտոնից ազատվելու դիմումը, որը նա ներկայացրել էր մեկ շաբաթ առաջ։ Արայիկ Հարությունյանը մտադիր է փոխել ուժայինների ղեկավարներին, բացառությամբ ՊԲ հրամանատարից, ում թեկնածությունն արժանացել է ՀՀ իշխանությունների հավանությանը։ Ոստիկանապետ Լյովա Մնացականյանը պաշտոնին մնալու ուղիներ է որոնում, բայց նրան փոխարինողի անունն են արդեն քննարկում՝ նրա տեղակալ Աշոտ Հակոբջանյանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2031 անգամ
Լրահոս
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանի, բանտից ազատված լիբանանահայ Մարալ Նաջարյանը նշանվել է Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան ՀՀ-ում ոստիկանությունը երբեք չի գործել ինքնուրույն. բռնություն կիրառել են, երբ դրա «դաբրոն» ստացած են եղել. Կարապետյանց Վաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am