Փաշինյանը չարաչար սխալվեց

Փաշինյանը չարաչար սխալվեց` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունների «լսումները» նշանակելով մայիսի 8-ին (հուսով եմ, չեք կասկածում, որ «ռազմավարական» կարևորություն ունեցող այդ որոշման հեղինակը սեփական շողքից վախեցած, նոփ-նոր վիրահատված քթի տակից անհանգիստ վնգստացող տիկինը չէր` Աննա Դանիբեկյան անուն-ազգանունով). ճիշտ օր չընտրեց երկու ամսվա «հարկադիր պարապուրդից» հետո Արցախյան ազատամարտը հաղթած պետական այրերին դատարան քարշ տալու» համար։

Թե՛ ներքին լսարանին («դոզայի» տակ գտնվող զոմբիներին), թե՛ թավշյա խեղափոխության արտաքին փայատերերին (Ղարաբաղի հարցը օր առաջ «լուծելու» փորացավով տառապող «կիրթ և կառուցողական» Ալիևին, ամերիկացիներին, Սորոս պապին ու իր վկաներին) հաճոյանալու տեսանկյունից շատ ավելի տպավորիչ կլիներ «բովանդակային քննարկումները» կազմակերպել մայիսի 4-ին կամ 5-ին, իսկ Քոչարյանին «7 կողպեքի տակ պահելու» որոշումը հրապարակել մայիսի 8-ին։ Որպես նույն Փաշինյանի թեթև ձեռքով գործոն դարձած «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ցաված սրտին մխիթարանք։

Գուցե Հեյդարի որդի Իլհամի սիրտը հալվեր «բարեկամական» այդ ժեստից, և էլի մի քանի ամիս ժամանակ տար` պոչ խաղացնելու, «ուխոդ անելու» Լավրովի հայտնի հայտարարությունից հետո Նիկոլին և իր արտգործնախարարին հանգիստ չտվող պնդերես հարցադրումներից` ախպեր ջան, էս ի՞նչ հաշիվ է... բա չիմանա՞նք`ինչ ես բանակցում փակ դռների հետևում։ Կարո՞ղ է մեզնից թաքուն աճուրդի ես հանել Արցախը, ու «սատանի մայլում քյանդրբազություններ ես անում»` փորձելով շեղել հանրության ուշադրությունը մեր հաղթանակները «խուրդելու» և փուլ առ փուլ Ադրբեջանի հետ քիրվայության զոհասեղանին մատուցելու հաղթողական ծրագրից։

Անպատասխան հարցեր, որոնց տակից դուրս գալը գնալով`ավելի ու ավելի է դժվարանում։ Ուղեղ, միտք, փաստերը համադրելու, վերլուծելու տարրական ունակություն ունեցող ցանկացած մեկը արդեն հասկանում է, որ մեզ փորձում են «մատների վրա ֆռռացնել»` ցրել, մոլորեցնել ոչինչ չասող, ոչինչ չպարտավորեցնող անդեմ, անձև, անբովանդակ ձևակերպումներով, որոնց տակ, «կռուտիտի» և «մուտիտի» պարզունակ հնարքներից բացի, ոչինչ չկա. «ինչ պետք է` այն էլ բանակցում ենք», «մեզնից հայրենասեր չլինե՛ք», «ձեր նախարարին չեք վստահում, ուրիշի՞ն եք վստահում», «բացառվում է, որ զիջումների գնանք Արցախի անվտանգության հարցում», և այլն, և այդպես շարունակ։

Հարցնող լինի`որտե՞ղ ենք տեսել սրանց «հայրենասիրությունը», որ մի բան էլ վստահենք ու հավատանք «Արցախի անվտանգությունը չզիջելու» վերաբերյալ հերթապահ հայտարարություններին։ Ինչպե՞ս վստահենք և հավատանք, եթե մինչև հիմա ինչ ասել են` սուտ է դուրս եկել։ Ստում էին, երբ ասում էին` բանակցություններ չկան, միայն`քննարկումներ կարգավորման «առանձին տարրերի» մասին, որոնցից մեկն էլ «հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակեցման գոտիներ» ստեղծելն է։ Անամոթաբար ստում էին, երբ հավատացնում էին, որ սեղանին կոնկրետ փաստաթուղթ չկա ու չի եղել, որ հայկական կողմի շահերն առավել քան երբևէ հուսալի ձեռքերում են։ Ավելին` «այս կառավարությունը միակ կառավարությունն է, որ տարածքների (այսինքն`տարածքներ հանձնելու) հարց չի քննարկում», «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի մասին էլ առաջին անգամ է լսում։

Այդ «հայրենասիրության» ամենաշոշափելի և տեսանելի հետևանքը Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելը չէ՞ր` շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու միջնորդների ստորագրությամբ ամրագրված գրավոր համաձայնությունը «քիչ կրակելու» վերելակային պայմանավորվածությամբ փոխարինելը և բանակցային ստատուս-քվոն երիցս մերժելի «փուլային կարգավորման» ակունքներին վերադարձնելը։ Ամենացցուն դրսևորումն էլ` փուլայինը պատմության աղբանոց նետելու խորհրդանիշ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով մեկուսացնելը, որպես «երաշխիք», որ 98-ի նախադեպը չի կրկնվի. չկա մեկը`Հայաստանում և Արցախում, որ կարող է խանգարել հարցը Ադրբեջանի ուզածով «լուծելու» պլանային առաջադրանքի կատարմանը։

Բայց Փաշինյանն այս դեպքում էլ չարաչար սխալվում է, որովհետև, ինչքան ավելի փութաջանորեն է կախվում Քոչարյանի ազատազրկումը հնարավոր ու անհնար, թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով երկարաձգելու փրփուրներից, այնքան ակնհայտ է դառնում անգամ քաղաքականապես իներտ շրջանակների համար` Քոչարյանի մեկուսացումն է այն «փրկագինը», որի դիմաց երկրիս թիվ 1 «փաշիստը» հույս ունի ստանալ մի կողմից` իր զոմբիների, մյուս կողմից`Հեյդարի որդի Իլհամի «լոյալությունը», և ևս մի քանի տարի պահել այլևս մազից կախված իր անփառունակ իշխանությունը։

Կստանա՞, թե՞ չէ` այլ խնդիր է...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 7798 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարում «սխալի» մասին (video) Մայիսի 28-ից 31-ը ոչ աշխատանքային օրեր են. զգուշացում Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. Փաշինյան Քաջարանի ծեծկռտուքի գործով ձերբակալված երրորդ անձը ազատ արձակվեց Կրեք ցանկացած պարագա, ինչը ծածկելու է քիթը եւ բերանը․ Սոնա Ղազարյան Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ Հումանիտար աղետ, հավատ չներշնչող պաշտոնական տվյալներ. Ինչ է կատարվում Ռուսաստանում Էս տղեն 0-ների հետ խնդիր ունի. Լուսանկար Տնտեսության գահավիժման ռեժիմը միացված է (-1,7%, -13,5%, -17,2%)․ նոր կառավարություն, նոր վարչապետով Վարչապետ փոխելու եւ նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյանը դուրս եկավ ՀՔԾ–ից /տեսանյութ/ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ադամանդի արտահանման վերաբերյալ մեղադրանքը լղոզելու ու հերքելու անհաջող փորձ արեց. Արմեն Մինասյանը՝ թե ինչու պատկան մարմինները չեն փորձում հերքել եղած փաստերը «Դատավորը կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը». Ամրամ Մակինյան Դու ու հենց դու, անձամբ դու ես երկրում ստեղծված աղետալի վիճակի միակ պատասխանատուն. Սամվել Ֆարմանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. «Փաստինֆո» Միայն հիմա՞ պարզ դարձավ, երբ հերթը փոխնախարարի «մտերիմին» հասավ. Ռուբեն Հայրապետյան «Մեկդ Նիկոլին փոխանցեք, որ նա «կորոնավիրուսային հեղափոխություն» Հայաստանում արդեն արել է, հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է». Աշոտյան Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ ավելի ճիշտ կլիներ այն անվանել`«Տեղական» ավիափոխադրողը. Հակոբ Ճաղարյան «Ես դա համարում եմ ուղղակի հովանավորչություն: Սպասում եմ խոսքերիս հետ կապված սուտ մատնության վերաբերյալ հաղորդմանը». Ռուբեն Հայրապետյանը՝ Արայիկ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ Նիկոլ Փաշինյանի` գյուղացու մտածողությունը Խոր և համապարփակ «սորտավորման» մեջ ենք Նիկոլ Փաշինյանին հերթական ֆիասկոն է սպասվում Ներողություն խնդրելու ծանր գինը. Նիկոլ Փաշինյանի խայտառակությունը Ոչ հայանպաստ հայտարարություն Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում Վարակի առաջին կասկածներն ի հայտ են եկել հաստատության աշխատակիցներից մեկի մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...