Քայլականները հիասթափված են. չի բացառվում մի օր զարթնեն, տեսնեն` նոր վարչապետ ունեն, եւ այդ վարչապետին իրենք են ընտրել
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե խորհրդարանական վերջին միջադեպից հետո ճամփա անցած քայլականները սկսել են բացարձակ չվստահել Փաշինյանին. խմբակցությունում մեծ լարվածություն է տիրում. Փաշինյանի անկանխատեսելիությունը սկսել է նյարդայնացնել, անհանգստություն պատճառել բոլորին։
Հիասթափվածները բավականին շատ են. խիստ կասկածում են` կարողանալու՞ են հաղթահարել ստեղծված վիճակը, թե նյարդերի պրկումը նոր պոռթկումի առիթ է տալու: Ավելին, խորհրդարանի միջանցքներում շշնջում են, որ չի բացառվում մի օր զարթնեն, տեսնեն` նոր վարչապետ ունեն, եւ այդ վարչապետին իրենք են ընտրել:
Դա է պատճառը, որ Նիկոլը փորձում է «մաքրազերծում» իրականացնել թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության, հատկապես Տիգրան Ավինյանի շրջապատում: Սակայն պատգամավորների, հատկապես զոհված ազատամարտիկի որդի, իմքայլականների կողմից հարգված պատգամավոր Վարդան Աթաբեկյանի «դուխով» պահվածքը, որ ոչ մի գնով չի դնելու մանդատը, ջարդել է Նիկոլի «ամենակարողության» միֆը, եւ Ազգային ժողովում արդեն Մարուքյան-վարչապե՞տ, թե՞ Ավինյան-վարչապետ տարբերակն է քննարկվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում