Ալիևը՝ ծանր հոգեվիճակում. Նա «կռիվ» է տալիս բոլոր ճակատներում

Մայիսի 18-ից 22-ն ադրբեջանական բանակը լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ է անցկացնելու: Ինչպես հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրով:

Տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու է մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, ականանետեր, բանակային ավիացիայի մինչև 30 միավոր նմուշ, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Նշվում է նաև, որ զորավարժությունների ժամանակ կմշակվեն մարտական պատրաստվածության, գործողությունների համակողմանի պլանավորմանն առնչվող, ինչպես նաև զորքերի տարբեր ստորաբաժանումների ղեկավար խմբերի համագործակցությանը վերաբերող հարցեր, կստուգվեն ստեղծված հարվածային խմբերի կրակային և մանևրելու կարողությունները: Ըստ ադրբեջանական գործակալությունների հաղորդագրությունների՝ «ադրբեջանական բանակը կմշակի հարվածների տարբերակներ՝ հայկական զորքերի խոր թիկունքին»:

Այսպես, Ադրբեջանը անցնում է լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների անցկացման: Ինչպես երեկ հայտնի դարձավ, ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակ էր արձակվել Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։

Ադրբեջան, ինչպես երևում է, անցնում է ընդդեմ Հայաստանի լուրջ ճնշման՝ քարոզչական դաշտում, ինչպես նաև սահմաններում որոշակի լարվածության ստեղծմամբ ու բանակցային գործընթացի նկատմամբ որոշակի աշխատանքներ է իրականացնում:
Սա ունի իհարկե ներքին պատճառներ: Ադրբեջանում բավական ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է: Արդեն մի քանի բանկեր փակվել են՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

Ալիևը զբաղված է իշխանություն պահելով, և ստեղծված իրավիճակի համար մեղավորների փտնտրտուքով: Եվ այս համատեքստում բոլոր ճակատներում է «կռիվ տալիս»՝ ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքական:

Ալիևյան ռեժիմի «հոգեվիճակը» նկատեցին ԱՄՆ-ի կոնգրեսում:

Ադրբեջանն օգտագործում է կորոնավիրուսի վարակը որպես պատրվակ երկրում քաղաքական ճնշումներ իրականացնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով, օրերս հայտարարեցին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով Հելսինկյան հանձնաժողովի համանախագահներ կոնգրեսական Ալսի Հասթինգսը և սենատոր Ռոջեր Ուիքերը:

«Այս համավարակի ընթացքում առողջապահությանն ուղղված միջոցները որևէ կերպ չեն արդարացնում քաղաքական բռնաճնշումները: Մենք անհանգստացած ենք զեկույցներով, որոնք վկայում են, որ Ադրբեջանի կառավարությունն ավելի է սահմանափակում սեփական քաղաքացիների ազատ արտահայտման, ազատ մամուլից օգտվելու և տեղեկատվության իրավունքը՝ իրականացնելով ձերբակալություններ, տուգանքներ, բռնություններ և, հնարավոր է, խոշտանգումներ: Երկրի իշխանությունները պետք է դադարեցնեն, այս գլոբալ ճգնաժամի պատրվակով սահմանափակել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամների և այլ գործիչների և թղթակիցների ազատ խոսքի իրավունքը»:

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի հայտարարության մեջ նշվել է նաև, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի իշխանություններն ազատազրկել, հարցաքննել և տուգանել են, իսկ մեկ դեպքում հնարավոր է խոշտանգումների ենթարկել ընդդիմադիր գործիչների և լրագրողների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3562 անգամ
Լրահոս
Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am