ԱԺ-ում ծեծկռտուքը ցույց տվեց, որ անգամ յուրայինները չեն հարգում Նիկոլ Փաշինյանին․Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)

Մայիսի 8-ին դատական նիստ նշանակելն այս իշխանության հերթական նենգ քայլն էր՝ Շուշիի ազատագրման տոնը մեզ պարգևողին դատելով։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

Նարեկ Մանթաշյանը չի կիսում այն տեսակետը, որ մարդկանց մի զանգված կա, որը կասկածի տակ է դնում նախկին չորս վարչապետների հեղինակությունը, ովքեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն են ներկայացրել․ «Գնահատեք նախկին վարչապետների անցած ճանապարհն ու նրանց հեղինակությունը և զուհեռներ անցկացրեք նրանց հետ, ովքեր այսօր այդ մարդկանց քարկոծում են»։

Նարեկ Մանթաշյանը կոչ արեց ժողովրդին վայրկյան առաջ թարմացնել իրենց հիշողությունն ու իրավիճակին սթափ գնահատական տալ:

Հաղորդման մյուս հյուրի՝ «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ այդ օրը հագեցած էր սիմվոլիզմով․ «Մի կողմից ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, ովքեր մարդկանց մեղադրում են խուլիգանության մեջ, բայց այդ օրը հենց իրենք խուլիգանություն դրսևորեցին, մյուս կողմից՝ դատական նիստերի դահլիճում էր ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը»։

Դիտարկմանը՝ ԱԺ-ում այդ օրը ծեծկռտուքի մի կողմը Սասուն Միքայելյանն էր, ով ունի անցյալ, Տեր-Նակալյանն ասել է․ «Ըստ օդում կախված լուրերի՝ Սասուն Միքայելյանն այն մարդն է, ում Սերժ Սարգսյանը փրկել է մահից։ Եթե հերոսական անցյալ ունեն՝ դա դեռ չի նշանակում, որ հետագայում իրենց արած գործերը քննության չեն արժանանալու»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ ԱԺ-ում այսօր չկա իրական ընդդիմություն, կա իշխող ուժ և այդ ուժին սպասարկողներ․ «Այդ ծեծկռտուքը ցույց տվեց, որ անգամ յուրայինները չեն հարգում Նիկոլ Փաշինյանին և նման միջադեպ է տեղի ունենում հենց նրա ներկայությամբ»։

Նարեկ Մանթաշյանն էլ հավելելով Տեր-Նակալյանի խոսքն՝ ասել է․ «Հիշում ե՞ք՝ օրեր առաջ էլ մամուլում տեղեկատվություն եղավ, որ կառավարական ամառանոցում միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու «Նավակ ճոճողի» միջև»։

Հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմության համախմբում, Կոնստանտին Տեր-Նակալյանն ասել է, որ ընդդիմությունը համախմբված է, բայց պետք չէ սպասել, որ հիմա, ինչպես երկու տարի առաջ, մարդիկ դուրս կգան փողոց։

Նարեկ Մանթաշյանի խոսքով էլ՝ մարդկանց փողոց կարող է այսօր հանել սոցիալական խնդիրը, հացի փող չունենալը․ «Բայց այս դեպքում հրաժարականով Նիկոլ Փաշինյանը չի կարող ազատվել»։

Խոսելով ներքաղաքական իրավիճակի ու ստեղծված դրության մասին՝ Նարեկ Մանթաշյանն ասել է․ «Այս պահին փաշինյանական իշխանությունը գոյատևում է փողի վրա»։

Կոնստանտին Տեր-Նակալյանի դիտարկմամբ՝ շուտով նորից օրակարգային են դառնալու կոմունալների խնդիրը, քանի որ շուտով խստացված ռեժիմը նորից հաստատվելու է Հայաստանում։

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը Կուլմինացիան լինելու է․ շրջադարձային փուլում ենք՝ հաղթանակը լինելու է․ Հովհաննես Գալստյան (video) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում․ Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել Ծախեցին, Տավուշը ծախում են․ ցեղասպանվածների ցուցակ պահանջող Նիկոլը «թուրք է»․ քաղաքացի (video) Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am