Հանրաքվեի միակ ելքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում որոշում կայացնել հանրաքվեի ապագայի հետ կապված։ «Արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ. օրենսդրորեն էլ որեւէ ճանապարհ չկա, եւ որքան էլ Վահե Գրիգորյան, Տիգրան Եգորյան, Արման Բաբաջանյանի տրիադան փորձի Ազգային ժողովում լուծել հարցը, խնդրի ցանկացած արծարծում` խորհրդարանի միջոցով, հակասահմանադրական, հակակոնվենցիոն է։ Ժամանակին էլ խոսում էին դատավորների վեթթինգ, անցումային արդարադատություն անելու մասին, բայց դրանք բոլորն արհեստական օրակարգեր էին, որոնք, բնականաբար, չհաջողվեց իրականացնել։ Միակ խելամիտ ելքն այն է, որ Ազգային ժողովը որոշում կայացնի, ու չեղարկվի հանրաքվեի որոշումը»,- ասաց հայտնի սահմանադրագետներից մեկը: Իսկ նման որոշում կայացնելու իրավունք ունե՞ն։ «Դե, եթե ԱԺ-ն իրավունք ունի հանրաքվե նշանակել, ուրեմն իրավունք ունի նաեւ այն չեղարկել եւ իր ընդունած որոշումն ուժը կորցրած ճանաչել»:

Ի դեպ, կարո՞ղ են կրկին ճնշումներ գործադրել ՍԴ դատավորների վրա` մեկ-երկուսի հրաժարականին հասնելու համար, ընդհուպ մինչեւ ընտանիքների նկատմամբ ռեպրեսիաներով, ինչից հետո հարցը մեխանիկորեն կլուծվի։ «Դուք կարծում եք դատավորներից ինչ-որ մեկին կամ նրանց ընտանիքներին խնայե՞լ են մինչ այս` ճնշումների հարցում ինչ կարողացել են, արել են։ Ե՛վ ընտանիքների, ե՛ւ երեխաների նկատմամբ, չնայած հիմարություններ անելու հարցում այս իշխանությունների երեւակայությունն անսահման է»: Բա ի՞նչ է լինելու։ «Ստիպված կլինեն արտակարգ ռեժիմը ձգել-ձգել` գուցե մինչեւ մեկ տարի»: Միեւնույն է՝ կվերջանա, չէ՞։ «Դե այդ ժամանակ յա՛ էշը կսատկի, յա՛ իշատերը»»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 911 անգամ
Լրահոս
Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am