Նիկոլ Փաշինյանի ցանած սերմերը պտուղ են տվել. բանկերից հետո հերթը մյուս համակարգերինն է

Կենտրոնական բանկի դիմաց արդեն երրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա անող քաղաքացիները մոտեցել են փողոցում ուղիղ շրջող Նիկոլ Փաշինյանին: Նա քաղաքացիների հետ զրուցել է միայն այն բանից հետո, երբ նրանք հիշեցրել են վարչապետին, որ նա էլ է երկու տարի առաջ իր ակցիաները 20 հոգով է սկսել:

Մինչ այդ Փաշինյանը չէր ուզում անգամ լսել, ասում էր, թե շտապում է:
Քաղաքացիները բողոքել են, թե արտակարգ դրության ռեժիմում բանկերը իրավունք ունե՞ն զանգել և պահանջել, որ մարդիկ վարկային մարումներ կատարեն: <<Զանգում են մարդուն, ասում են՝ գալիս ենք ավտոդ վերցնենք ձեռիցդ, իրավո՞ւնք ունեն»,- բողոքել են նրան:
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը չի հավատում քաղաքացիների խոսքին:
«էս ընթացքում 500.000 մարդու վարկային արձակուրդ ա տրվել: Էսօր բոլոր մարդիկ էլ, ովքեր իրանց բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են վերաբերվում»,- նշել է նա և զայրացել մարդկանց այն բողոքից, թե մի քանի օր է, ինչ ԿԲ-ի դիմաց ցանկանում են հանդիպել բանկի ներկայացուցչի հետ, բայց ոչ ոք չի իջնում: «Ինչի՞ պիտի իջնեն: Ինչի՞ պիտի իջնեն»,- հակադարձել է նա և պահանջել, որ կոնկրետ դեպքեր ներկայացնեն` խոստանակով, որ դրանցով անձամբ է ուզում զբաղվել:
Բողոքավորները հիշեցրել են, որ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ խոստացել էր իջեցնել բանկերի տոկոսադրույքները, բայց իշխանության գալուց հետո ոչինչ չի արել: Փաշինյանն էլ արդարացել է, թե 2018 թվին 13 մլրդ դրամի բանկային տույժ-տուգանքներ են ներվել, շուրջ 125.000 մարդու վարկային պատմություն է մաքրվել: Բողոքավորների ակցիային անդրադարձել է նաև Հայաստանի բանկերի միությունը` հորդորելով քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված եւ ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։ 

Մինչ այդ խնդրին անդրադարձել էր նաև Կենտրոնական բանկը` դարձյալ դատապարտելով կազմակերպված բողոքի ակցիաները: ԿԲ-ն դրանք որակել էր միտումնավոր, ուղղորդված գործողություններ: ԿԲ-ից հայտնել էին, որ իրենք պատրաստ են ընդունել քաղաքացիներին, սակայն իրենց առաջարկվող փողոցում հանդիպման ձևաչափին համաձայն չեն` ելենելով ԿԲ-ի գործունության առանձնահատկություններից: <<Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միեւնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ եւ կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր: Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել եւ մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, եւ շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»,- ասված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկի հայտարարության մեջ անշուշտ կա իրավացիություն, բանկային համակարգի դեմ հանրային արշավը հղի է կործանարար հետևանքով, քանի որ դրա արդյունքում կարող է փլուզվել ողջ ֆինանսական համակարգը: Բանկերի միության նախագահը հայտարարել, է, որ բանկային համակարգում չկան այնպիսի բարձր տոկոսներ, որքան ներկայացնում են բողոքավորները, բացի այդ շուկան մրցակցային է, հետևաբար քաղաքացին ունի հնարավորություն ընտրելու, թե որ բանկից և որ վարկից օգտվի: Ասել, թե Հայաստանում կան մատչելի վարկեր, կնշանակի խեղաթյուրել ճշմարտությունը, բայց միաժամանակ հնարավոր չէ նաև չհամաձայնել, որ բանկային շուկան մրցակցային է: Համենայն դեպս, տարեկան 100 տոկոս և ավելի բարձր վարկային տոկոսների փաստը, ինչպես բողոքավորներն են պնդում, տարակուսելի է: Վարկառուն, իհարկե շատ լուրջ գումարներ կվճարի, եթե տույժերի տակ հայտնվի, բայց սա դեռ վարկային տոկոս չէ:
Բողոքավորների այսօրվա պահանջները, թե բանկային համակարգը թալանում է մարդկանց, իրականում ունի քաղաքական լուրջ հիմքեր:

Հեղափոխության առաջին օրերին, նույն ինքը` Նիկոլ Փաշինյանն անձամբ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանում կան բանկեր և վարկային կազմակերպություներ, որոնք քաղաքացուն գումար են տրամադրում տարեկան 100 -120 տոկոսով: Նա պնդում էր, որ մարդիկ չեն կարողանում դուրս գալ տոկոսների տակից, որն անթույլատրելի թալան է, վաշխառուություն է` պետության հովանու ներքո: Այն ժամանակ ո'չ բանկերի միությունը, ո'չ էլ Կենտրոնական բանկը չփորձեցին պաշտպանել բանկային համակարգի ինստիտուցիոնալ շահերը, չնշեցին, որ շուկան մրցակցային է, և որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն որևէ մեկին զոռով վարկ չի տալիս: Չպաշտպանեցին, որովհետև քաղաքական վախեր ունեին: Հիմա ինչու են զարմանում, որ բողոքավորներն այսօր կրկնում են այն, ինչ ժամանակին ասում էր հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եկել է ցանած սերմերի պտուղները քաղելու ժամանակը:


Հայկ  Դավթյան

դիտվել է 10446 անգամ
Լրահոս
Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Լարված իրավիճակ․ Կիրանցում ոստիկանները փորձել են խանգարել մարդկանց ու ստացել պատասխան․ Իշխանյան (video) 38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am