Նիկոլ Փաշինյանի նոր բլեֆը. սահմանադրական հանրաքվեն չեղարկելու ելքեր է փնտրում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի և ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է, որ առանց Սահմանադրության բովանդակային փոփոխությունների` հնարավոր չէ դատավորների համատարած վեթթինգ իրականացնել: 

Ըստ նրա` ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանադրությունը փոխելու: Ներկայում գործող մեխանիզմներից առաջինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով դատավորի գույքային դրության ստուգումն է: Երկրորդ մեխանիզմը դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովի գործունեությունն է լինելու: Հանձնաժողովը բաղկացած կլինի 5 անդամից, որոնք կընտրվեն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նրանցից 3-ը դատավոր են, 2-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Ինչպե՞ս ենք անելու, որ վատ դատավորները գնան համակարգից, որը մենք հասկանում ենք վեթթինգ անվան ներքո»,- Ռուստամ Բադասյանին հարցրել է Նիկոլ Փաշինյանը:
Բադասյանը, ի պատասխան, ներկայացրել է Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները` նշելով, որ առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները երկար տարիներ ներկայացնում են գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: «Ի՞նչն է փոխվել. առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,- բացատրել է Բադասյանը:

Օրինակ, եթե դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, սակայն դա անձի այդ տարում ստացած եկամուտներով չի հիմնավորվում, դա վարքագծի բացասական կանոն է: Եվ եթե դատավորը դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չի ներկայացնում կամ էլ պարզվում է, որ հայտարարագրում տեղեկություն է թաքցրել, կարող է կարգապահական, անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել: Փաշինյանը հետաքրքրվել է, թե կարգապահական վարույթ կարող է արդյոք հարուցվել, օրինակ, 2012թ.-ի համար, կամ էլ դատավորից բացատրության պահանջ ներկայացվել 2013-ին ձեռք բերած գույքի համար:
Նախարարը բացատրել է, որ օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ, եթե խստացում և իրավունքի սահմանափակում է ենթադրում: «Եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ: Այսինքն, առանց Սահմանադրությունը փոփոխելու, հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթթինգ, պայմանական անվանենք համատարած վեթթինգ»,- Նիկոլ Փաշինյանին ասել է նախարար Բադասյանը:

Նա նաև Ալբանիայի փորձն է ներկայացրել, որտեղ ստեղծվել է հատուկ մարմին, որի կարգավիճակը Սահմանադրությամբ հավասարեցված է եղել դատական ատյանին: Եվ ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ վերաքննության կարգով քննարկվել են դատավորների վեթթինգի հետ կապված վեճերը: Այսինքն` Սահմանադրությամբ պետք է սահմանվեն այդպիսի հատուկ մարմիններ, լիազորությունների շրջանակով: Ալբանիայում համատարած վեթթինգի համար նախապես նախատեսել են 5 տարի, սակայն հետո երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել: Ընդ որում, վարչապետի և նախարարի այս հանդիպումն ամբողջությամբ ուղիղ եթեր է հեռարձակվել: Հիմնական եզրակացությունը այս հանդիպումից այն էր, որ կորոնավիրուսի հետևանքով չիրագործված սահմանադրական հնարաքվեն, եթե անգամ իրականացված լիներ, չէր լուծելու դատական համակարգում համատարած վեթթինգի հարցը: Չէր լուծվելու, որովհետև մայիսի 5-ին հանրաքվեի դրվելիք նախագծով ընդամենը փոխվում էր Սահմանադրական դատարանի ներկա կազմը. աշխատանքից ազատվում էին ՍԴ նախագահն ու ևս 6 դատավոր, որոնք ՍԴ անդամ էին դարձել նախորդ Սահմանադրության գործողության պայմաններում: Որևէ այլ փոփոխություն հանրաքվեի արդյունքում չէր լինելու, քանի դրանց իրագործման համար, ինչպես արդեն հայտարարել է վարչապետին կից սահմանադրական փոփոխություններով զբաղվող հանձնաժողովը, ավելի երկար ժամանակ է պետք, մոտ 2-3 տարի:

Առանց համընդհանուր վեթթինգի` սահմանադրական հանրաքվեն դառնում է աննպատակ մի գործ: Հանրաքվեից հետո հանրաքվեին այո քվերակած քաղաքացիները Նիկոլ Փաշինյանից պահանջելու են դատական համակարգի խոստացված վեթթինգի արդյունքը, որը փաստացի չի լինելու: Սա ակնհայտ էր ի սկզբանե, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հանրաքվեն արվում է դատական համակարգի արմատական բարեփոխման և վեթթինգի համար: Այս ամենի մասին բաց տեքստով խոսելը հերթական բլեֆն է Սահմանադրական դատարանի և դատական համակարգի դեմ: Նիկոլ Փաշինյանը թերևս ուզում է ետ կանգնել նախնական մտադրությունից և սահմանադրական հանրաքվեն չեղարկելու ելքեր է փնտրում: Իրականում, սակայն, վեթինգի իմիտացիան միայն այն բանի համար է, որ գործող իշխանությունը կարողանա ձևավորել ամբողջովին վերահսկելի դատական համակարգ:

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 11227 անգամ
Լրահոս
Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am