«Բարձունքի վրա»՝ միջինից ցածր հարաբերություններ. Ռուսնե՞րն են մեղավոր Մոսկվա-Երևան սառնության համար

Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դինամիկան, նշեց, որ համավարակի ընթացքում տեսակոնֆերանսներ են կազմակերպվում։

Տեղեկացրեց, որ ԵԱՏՄ շրջանակում երկու հանդիպում է եղել. մեկ հանդիպում երկրների ղեկավարների մակարդակով, ևս մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Նա նաև տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահի հետ է հեռախոսազրույց ունեցել։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Փաշինյանն ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային։ «Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը տեղեկացրեց, որ շարունակում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ինտենսիվ աշխատել և արդյունավետ համագործակցել։ Դա վերաբերում է նաև Եվրասիական տնտեսական միությանը։ «Ես կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները գնահատվում է բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան հարցեր։ Այդ հարաբերություններում կան հարցեր։ Կա օրակարգ»,- նշեց Փաշինյանը։

Այնուհետև նա ընդգծեց՝ գաղտնիք չկա, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո սկսվել է նոր քաղաքական իրավիճակ, և մեր գործընկերները խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայմաններին հարմարվելու։

Այսպես, Փաշինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ և բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն ինքն էլ արձանագրում է, որ 2018-ից հետո սկսվել է նոր քաղաքական իրավիճակ, և Մոսկվայում որոշ գործընկերներ, փաստորեն, խնդիր ունեն այդ նոր քաղաքական իրավիճակի պայմաններին հարմարվելու:

Այդ դեպքում՝ ի՞նչ տրամաբանությամբ է Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները «լավ ու բարձր մակարդակի» գնահատում՝ մնում է անհայտ: Մի բան ակնհայտ է, որ ցանկացած պետություն մյուս պետության հետ կարող է ինչ-ինչ հարցեր, նույնիսկ խնդրահարույց, բայց փոխադարձ հարգանք՝ պարտավոր են ցուցաբերել բոլոր պետությունները, նույնիսկ խնդրահարույց հարաբերություններ ունեցողները:

Բայց ինչ ենք մենք նկատում վերջին շրջանում: Ահա՝ Ռուսաստանի նախագահը բոլոր գործընկեր պետությունների, այդ թվում և՝ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույց է ունենում, իսկ Փաշինյանի հետ սահմանափակվում է հեռագրով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների ժամանակաշրջանում կոփված բարեկամությունը կշարունակի ծառայել որպես հուսալի հիմք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար։ Պուտինը նման կարծիք է հայտնել` շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայրենական պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ «Համոզված եմ, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների միջով անցած բարեկամությունը կշարունակի ծառայել բազմաշերտ գործընկերային փոխգործակցության ամրապնդման համար, կօգնի համատեղ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակին»,–իր ուղերձում ասել է Պուտինը։ ՌԴ նախագահը Հայաստանում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին քաջառողջություն, երջանկություն, բարեկեցությունն և երկար տարիների կյանք է մաղթել։

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Փաշինյանին` ասելով, որ վստահ է` պատերազմի բովով անցած մարտական բարեկամությունը հուսալի հիմք կծառայի ռուս-հայկական համագործակցության և գործընկերության ամրապնդման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա զարգացման համար: «Այս հանդիսավոր օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում ռուսաստանցիներին և հայերին, ովքեր ուս ուսի մարտնչել են ֆաշիստական զավթիչների դեմ՝ հանուն ապագա սերունդների խաղաղ կյանքի»,–ասել է Միշուստինը։ Նա նույնպես Հայաստանում բնակվող վետերաններին փոխանցել է իր խորին երախտագիտության խոսքերը, բարօրության, քաջառողջության և երկարակեցության մաղթանքները:

Իսկ ԱՊՀ-ական մյուս երկրների ղեկավարների հետ, ի տարբերություն Հայաստանի, Պուտինը շփվել է հեռախոսազանգով:

2018-ից հետո հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններով նկատվող սառնության մասին այս ընթացքում բազմաթիվ առիթներ են եղել արտահայտվելու: Թե տնտեսական, թե քաղաքական, թե իրավական առումով Ռուսաստանի համար ակնհայտորեն կան անհասկանալի հարցեր, ու դրանք չեն լուծվում:
Բայց ինչն է հետաքրքիր, Փաշինյանը շարունակում է ձև անել, որ նույնիսկ այս պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները բարձունքի վրա են, մինչդեռ ակնհայտ է, որ դրանք գնալով էլ ավելի են սառում, իսկ դա ռազմավարական դաշնակիցների հարաբերությունների սահմաններում ոչ մի կերպ չի տեղավորվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2344 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am