Ինչպես Ալիևը Նժդեհի թեման նորից կաթեցրեց Պուտինի ականջին. «Կառուցողական» ցինիկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես ասել է. «Համոզված եմ, որ ռազմական տարիների դժվարին փորձությունների ժամանակաշրջանում կոփված բարեկամությունը կշարունակի ծառայել որպես հուսալի հիմք ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, բազմաշերտ գործընկերային փոխգործակցության ամրապնդման համար, կօգնի համատեղ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակին: Խնդրում եմ Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել քաջառողջության, երջանկության, բարեկեցության և երկար տարիների կյանքի անկեղծ բարեմաղթանքներս»:

Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին օրերս անդրադարձել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին: Ալիևը ռուսական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում խոսել է ռուս-ադրբեջանական համագործակցության և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների մասին: «Մենք աշխատում ենք հարաբերությունների զարգացման ուղղությամբ անգամ համավարակի պայմաններում: Իրականացվում է անխափան տրանսպորտային հաղորդակցություն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությանը, համավարակն անխոս բացասական է ազդում դրա վրա: Բայց համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել ու բազմապատկել համագործակցության դրական կողմերը»,-նշել է Ալիևը: Նա ընդգծել է նաև, որ իր ու ՌԴ նախագահի հանդիպումները հաճախակի բնույթ են կրում, ինչը նպաստում է ռուս-ադրբեջանական համագործակցությանը նոր խթան հաղորդելուն: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ քաղաքական փոխգործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:

«Մենք ծրագրեր ունենք նաև տրանսպորտային ոլորտում, ոչ միային Հյուսիս-հարավ միջանցքի ծրագրով, որն այսօր ակտիվորեն օգտագործվում է մեր կողմից: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը միացել է Հյուսիս-Արևմուտք տրանսպորտային միջանցքին. Ադրբեջանի տարածքով դեպի եվրոպական ուղղություն: Մեծ պոտենցիալ կա էլեկտրաէներգիայի ոլորտում, դրա փոխանակման ոլորտում, այդ թվում՝ բազմակողմանի ծրագրով: Դա վերաբերում է նաև նավթագազային ոլորտին: Հնարավոր է՝ ոչ բոլորը գիտեն, որ Կասպից ծովի ռուսական հատվածից ռուսական ընկերությունների արդյունահանած նավթի մի մասը տեղափոխվում է Ադրբեջանի տրանսպորտային ենթակառուցվածքներով: Այսինքն՝ այս ոլորտում համագործակցությունն աճ է գրանցել»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևը Գուսմանին տված հարցազրույցում առիթը բաց չի թողել՝ նորից բացելով Գարեգին Նժդեհի թեման, հայտարարելով, թե՝ «Հայաստանում խրախուսում են ֆաշիզմը, 6 մետրանոց արձան են կառուցում ֆաշիստի համար»: 

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանում կանգնեցվեց Նժդեհի արձանը: Նախ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոսեց, ապա ռուսական կողմից պատգամավորների, փորձագետների մակարդակով եղան խայթոցներ:

Փաշինյանի՝ «թավշյա հեղափոխությունից» հետո Նժդեհի թեման դարձավ Ալիևի իդեա-ֆիքսը: Բանը հասավ նրան, որ Ալիևը, ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքում ուղղակի խոսեց այդ մասին: Այդ օրը, հիշեցնենք, որ Ալիևը Հայաստանի ազգային հերոսին անվանել էր՝ «նացիստների գործակից», որին ըստ նրա՝ «հերոսացրել է Հայաստանի նախկին իշխանությունը»։ Ալիևին հակադարձեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Նժդեհը պայքարում էր թուրքական բռնապետության դեմ։

Օրերս էլ ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ԱՊՀ երկրների իր գործընկերներին կոչ է արել մանրամասն ուսումնասիրել Գարեգին Նժդեհի կենսագրությունը։ Հայաստանը անտեղի է համարում նացիստների և հայ քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի միջև զուգահեռներ անցկացնելը և ԱՊՀ երկրների գործընկերներին կոչ է անում մանրամասն ուսումնասիրել նրա կենսագրությունը, Հաղթանակի 75-ամյակին նվիրված խորհրդարանային առցանց կոնֆերանսի ընթացքում նշել է ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը։

Միջոցառումը նախաձեռնել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, մասնակցել են ԱՊՀ երկրների, կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների ղեկավարներն ու ներկայացուցիչները, Եվրախորհրդարանի պատգամավորներ, քաղաքական և հասարակական գործիչներ: Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Նժդեհին՝ հիշելով Աշխաբադում տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, երբ 2019 թ-ի հոկտեմբերին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավեճ ծավալվեց հայազգի հայտնի պետական գործիչ Գարեգին Նժդեհի շուրջ։ «Գարեգին Նժդեհի հասցեին անընդունելի հարձակումների հետ կապված ուզում եմ ասել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ՝ 2019թ․-ի հոկտեմբերին, նշել էր, որ Հայաստանը ողջունում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանն ուղղված բոլոր քայլերը և դեմ է դրանց սուբյեկտիվ մեկնաբանման փորձերին»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Նժդեհը քաղաքական գործիչ է և հերոս, որն ամբողջ կյանքը նվիրել է իր երկրի անկախության և ազատության համար պայքարին։ 20-րդ դարի սկզբում, Բալկանյան պատերազմի ընթացքում, նա թուրքական օկուպացիայի դեմ պայքարել է բուլղարական բանակի շարքերում, իսկ Առաջին համաշխարհայինի տարիներին՝ ռուսական բանակի շարքերում, ինչի համար պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով, արժանացել Գեորգիևյան խաչի։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Գարեգին Նժդեհը բոլոր ուժերը ներդրել է Թուրքիայի ներխուժումը Խորհրդային Հայաստան կանխելու համար։ «Այնպես որ, ևս մեկ անգամ կոչ եմ անում մանրամասն ծանոթանալ պատմական փաստերին և այլևս նման բան թույլ չտալ», ասել է Միրզոյանը։

Ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կրկին խոսում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայի մասին՝ ասելով. «Ոչ մի կառավարություն ԼՂ հարցի կարգավորման մասին իր դիրքորոշումն այնքան չի ներկայացրել, որքան մեր կառավարությունը, կիլոմետրերով, բազմիցս դիրքորոշում ենք հայտնել: Եթե որևէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Ինքներս մեր դիրքորոշումը ձևակերպելիս այնքան բուֆերներ ու հակակշիռներ ենք դրել, որ ընդհանրապես այսպիսի քննարկում պետք է ՀՀ-ում տեղի չունենա: Չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանին նստենք ու ձեռներներս դողա՝ վա՜յ, հանկարծ կներեք արտահայտությանս՝ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը` բանակցել այդ հարցի շուրջ և մենք այդ լիազորությունն օգտագործելու ենք, բոլոր հնարավոր դիվանագիտական հմտություններն օգտագործելու ենք բանակցային սեղանի շուրջ: Եվ թող մեզ ոչ մեկը չասի՝ աաա՜, ի՞նչ եք բանակցում: Ինչը, որ պետք է՝ այդ էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը: ԼՂ-ի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ոչ մի բան որոշված չի: Հետևաբար եկեք դադարեցնենք այդ բանը՝ այս ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետք է՝ բանակցում ենք ու բանակցությունների գալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»:

Ապա` նա կրկին համոզմունք հայտնեց, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը կառուցողական է տրամադրված. «Մենք ասում ենք՝ հնարավոր է իրագործել միայն այնպիսի լուծում, որը ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Բա, եթե հեշտ լիներ հարցի լուծումը, հիմա հարյուր անգամ լուծված կլիներ: Եթե դուք համոզված եք, ես, օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է և ուզում է հարցի լուծում: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: Ռուսաստանն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ, կարևորը նրբությունների մեջ է: Եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում հարցի լուծումը, չի լուծվի հարցը»:

Գարեգին Նժդեհի թեման ու Ղարաբաղյան կարգավորման գործընթացը տարբեր հարթություններում գտնվող հարցեր են անշուշտ, սակայն սա նույնպես ցույց է տալիս թե որքան է «կառուցողական տրամադրված» Ադրբեջանի նախագահը առհասարակ Հայաստանին առնչվող հարցի դեպքում:

Մեր հասարակությունը, փորձագիտական, լրագրողական շրջանակները, քաղաքական ուժերն ու նույնիսկ պաշտոնյաների մեծամասնությունը, բնականաբար, չգիտեն, թե ինչպես է իրեն փակ բանակցություններում պահում Ալիևը, որ այդպիսի «կառուցողական տրամադրված» մարդու տպավորություն է թողնում Փաշինյանի վրա...

Բայց մի՞թե բավարար չէ այն, որ նույն Ալիևը ցանկացած առիթ օգտագործում է հրապարակային վարկաբեկելու Հայաստանին, նրա հերոսներին, նրա մշակույթը և ամենն ինչ կապված է Հայաստանի ու հայերի հետ:

Ժամանակն է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները մտորեն այս ամենի մասին ու հետևություններ անեն: Այլապես մենք բախվելու են օր-օրի ավելի ցինիկ դարձած Ալիևի՝ հանդուգն ստախոսի հրապարակային խոսքին՝ ընդդեմ Հայաստանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3461 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am