Հաղթանակի շքերթին մասնակցել է 3 հազար զինծառայող
Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ զորահանդեսը, որն անցկացվում է այսօր Մինսկում, հետխորհրդային տարածքում միակն էր, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով շքերթից առաջ:
Շքերթին մասնակցել է մոտ 3 հազար զինծառայող և ավելի քան 150 միավոր տեխնիկա, 36 ինքնաթիռ և ուղղաթիռ օդային շքերթով անցել են մայրաքաղաքի վրայով: