Վազգեն Սարգսյանը խնդրել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը փրկի կործանումից․Վիտալի Բալասանյան (video)
Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանն ու հարցին՝ արդարությունը կվերականգնվի՞, Վիտալի Բալասանյանը պատասխանել է․«Վստահ եմ՝ արդարությունը հաղթելու է։ Ազգը խելքի է գալու»։
Դիտարկմանը՝ ի՞նչ դերակատարում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախի կազմավորման ու հաղթանակների հարցում, Վիտալի Բալասանյանը նշել է․ «Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Արցախն առաջին անգամ ունեցել է հանրապետության ստատուս։ Ցույց տվեք մի երկիր, որը պատերազմական գործողությունների ժամանակ զրոյից կարողացել է անցնել հակահարձակման, լռեցնել բոլոր կրակակետերն ու հասնել հաղթանակի»։
Վիտալի Բալասանյանը հիշեցրեց նաև՝ ինչպիսի երկիր իրենից հետո թողեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ինչ դերակատարում ունեցավ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի ռազմաքաղաքական գործիչների խնդրանքով ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը։