Նիկոլի «շմայսացումը»

Ուղիղ երկու տարի առաջ` մայիսի 8-ին, Ազգային ժողովում նախկին քաղաքական մեծամասնության աջակցությամբ` Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Ուղիղ երկու տարի անց` 2020 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ:

Փաշինյանը ոչ ավել - ոչ պակաս` Ազգային Ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը որակեց քստմնելի սադրանք իշխանության դեմ և դրա համար մեղադրեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Իսկ Մարուքյանը, հիշեցնենք, ծեծի է ենթարկվել խորհրդարանում. Իմ Քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանը ապտակել է նրան, ևս երկու իշխանական պատգամավոր խփել են հետևից: Միջադեպի ժամանակ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, և դա ամենևին չխանգարեց իշխանական պատգամավորների խուլիգանական վարքագծին: Բայց միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի ելույթում տրված գնահատականները ավելին էին, քան իր թիմի թույլ տված քաղաքական խուլիգանությունն ու պոպուլիզմը:
«Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն 2 տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս կառավարությունը հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ Իմ քայլը խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ:
Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը: Եվ, այո', երեկ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ հրավերը, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ուղիղ ասել եմ՝ այո', պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական և ի վերջո ֆիզիկական բռնությունները գործարկելու պլանի մի մասն եք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բայց սա դեռ ամբողջը չէ. նա Էդմոն Մարուքյանին մեղադրել է ռոբասերժական գործակալ լինելու մեջ: «Տեղի ունեցածը այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, հնարավոր չէ անվանել: Եվ ես ուզում եմ ուղիղ դատապարտել, որ մենք տրվում ենք սադրանքներին, մենք իրավունք չունենք տրվել սադրանքներին: Մեզ ամեն օր ու անընդհատ ուզում են շեղել մեր արժեքներից, այս ամբիոնից էր էդ նույն մարդն ասում՝ մեզ պադեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադեզդներում ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից: Եվ, այո', այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Սա, փաստորեն, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականն է սեփական թիմի քաղաքական գործունեությանը: Փաստն ինքնին, որ շնորհավորանքի, հեղափոխության ձեռքբերումները, պետության առաջընթացը ներակայացնելու փոխարեն` Փաշինյանը խոսում է բռնությունից, վկայում է, որ երկրում ոչինչ չի փոխվել դեպի դրականը: Երկրում ստեղծվել է բռնության մթնոլորտ, և դրա հիմնական հրահրողը Փաշինյանն է` իր փողոցային բառապաշարով: Սեփական քրեածին թիմի խուլիգանությունը կոծկելու համար բոլորին և ողջ աշխարհին մեղադրելով` Նիկոլ Փաշինյանի լրացուցիչ անգամ ապացուցեց, որ իր ներքին արժեհամակարգը լիովին համատեղելի է նախկին ռեժիմի շմայսների որակին: Այս մարդը նորմալ է համարում, երբ իրեն համակրող զոմբիները ողջ օրը հայհոյում են իշխանության դեմ թեթևակի քննադատություն հնչեցնողներին: Երբ իր անունը դրոշակ դարձրած հրոսակախմբերը հարձակվում են ԶԼՄ-ների վրա և անպատիժ մնում, Փաշինյանը բռնությունից չի նեղվում: Այս մարդը ներքին հրճվանք էր ապրում, երբ երկու տարի առաջ այս օրերին նախկին ԱԺ պատգամավորների տների մոտ սև ժապավեններ և ծաղկեպսակներ էին դնում: Իսկ հիմա խոսում է յուրայինների դեմ հնչող սպառնալիքներից: Երևի իրեն թվում է, թե միայն ինքն ունի սպառնալու բացառիկ իրավունք` կարող է բոլորին փռել ասֆալտին, ծեփել պատերին: «Այո', այդ պադեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք, դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովորդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես հարյուր անգամ ասել եմ այս մարդկանց՝ գնացեք նայեք հարյուրավոր ելույթներ, գնացեք տեսեք ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ էս ամբոինից, գնացեք տեսեք Էդմոն Մարուքյանը ոնց է խոսել Սերժ Սարգսյանի հետ, և գնացեք տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանութուն ունեցող մեծամասնություն ունեցող իշխանության հետ»,- հայտարարել է նա և հավելել, որ այս ամենը կապ ունի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, քանի որ որոշ մարդիկ զրկվում են իրենց թուլափայը ստանալու հնարավորությունից:
Իսկ ինչպես էր ժամանակին նախկին իշխանության հետ խոսում ինքը` Նիկոլ Փաշինյանը: Բոլորն են հիշում` կոկորդ պատռելով:
Ի վերջո, ինչ է արել Մարուքյանը, որ Փաշինյանը նրան միանգամից նախկիններից թուլափայ ստացող հռչակեց: Ընդամենը համարձակվել է քննադատել իշխանությանը: Պարզվում է` Փաշինյանն այնքան սուրբ է` իր թիմով հանդերձ, որ նրանց պետք է միայն ծափահարել ու երկրպագել, իսկ կես բառ քննադատությունը մեծագույն հանցագործություն է: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կարող էր օգտվել ղեկավարին վայել քայլ անելու բացառիկ շանսից և ուղղակի ներողություն խնդրել կատարվածի համար` առանց բաժանարար գծերի: Կարող էր, բայց չարեց,մնաց անհույս հեղափոխական, այդպես էլ չդարձավ վարչապետ: Սա է ճշմարտությունը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3677 անգամ
Լրահոս
Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am