ВЦИОМ-ի հարցման արդյունքները

Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ)  կողմից Հայաստանում փետրվարի 22-26 –ը անցկացրած սոցհարցումը պարզել է, որը հարցվածների 77%-ը դրական է համարում ներկա կառավարության գործունեությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը: Ըստ այդմ՝ հարցվածների միայն 12 տոկոսն է բացասական գնահատել կառավարության աշխատանքը: 31 տոկոսը միանշանակ դրական է գնահատել Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, իսկ 46 տոկոսը` ավելի շուտ դրական: Ընտրություններին մասնակցող 9 քաղաքական կուսակցություններից և կուսակցությունների դաշինքից առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է:  Հարցվածների 26 տոկոսը, պատասխանելով հարցին, թե առաջադրված քաղաքական ուժերից ում ձայն կտա ընտրություններին, եթե դրանք անցկացվեն առաջիկա կիրակի, պատասխանել է՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին։ Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 19 տոկոսը կտա իր ձայնը, «Ելք» դաշինքին՝ 3 տոկոսը, ՀՅԴ-ին՝ նույնքան, տոկոսը, ՀՎԿ-ին՝ 2-ը։ Մնացած քաղաքական ուժերին՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, «Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին իր ձայնը կտա հարցվածների 1-ական տոկոսը: արցվածների 14 տոկոսն էլ այն կարծիքին է, որ երկրի համար լուրջ խնդիր է շրջակա միջավայրի պահպանությունը, 13 տոկոսը` աղքատությունը, 8 տոկոսը` ջեռուցման և էլեկտրականության հետ կապված խնդիրները, 8 տոկոսը` հասարակական տրանսպորտի վատ աշխատանքը, 7 տոկոսը` կրթության ոլորտի խնդիրները, 7 տոկոսը` թոշակների ցածր մակարդակը, 5 տոկոսը` միգրացիայի խնդիրները: Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am