Ի՞նչ է մոռացել ԲՀԿ-ն. А теперь я Наташа!

«Ծառուկյան» դաշինքն օրերս ներկայացրեց այն առաջնահերթ 15 քայլերը, որոնք  պատրաստվում են իրականացնել, եթե ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակ տանեն: Այդ 15 քայլերից մեկը վերաբերում էր կուտակային կենսաթոշակի սառեցմանը և քաղաքացիներից գանձված գումարների վերադարձմանը. «Սառեցնել հանրային դժգոհություններով ընդունված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը և դրան ուղղված պետական բյուջեի տարեկան 28-30 մլրդ ՀՀ դրամի հասնող գումարներով բարձրացնել կենսաթոշակները: Իսկ քաղաքացիների ներդրած գումարները վերադարձնել»,- նշված է «Ծառուկյան» դաշինքի 15 քայլանոց ծրագրի 8-րդ կետում: Այն, որ ընդդիմադիր կամ ոչ իշխանական քաղաքական ուժերի առաջատարներից մեկը պատրաստվում է հրաժարվել մեր հասարակությանը, բառիս ամենաուղիղ իմաստով, պարտադրված կուտակային կենսաթոշակի ռեֆորմից, իհարկե դրական է:  Բայց մինչ «Ծառուկյան» դաշինքի խոստման իրատեսությանն անդրադառնալը, թերևս պետք է վերհիշել՝ իսկ ի՞նչ վարքագիծ է դրսևորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այդ տխրահռչակ գործընթացի փուլում, այն ժամանակ, երբ երկրում այդ հարցի դեմ սոցիալական լուրջ շարժում էր սկսվել: Եվ այսպես՝ 2010 թվականի դեկտեմբերին, երբ ընդունվում էր Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու մայր փաթեթը, ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի մաս էր: Ավելին՝ այդ ժամանակ կառավարությունում սոցիալական ոլորտի պատասխանատվությունը վերապահված էր հենց այս կուսակցությանը, որի ներկայացուցիչը համապատասխան քվոտայով զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը: Բնականաբար այդ ժամանակ մայր օրենքի ընդունմանը ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, ուստի որպես ոլորտի պատասխանատվությունն ստանձնած քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ի հետ հավասար կրում է այդ համակարգի ներմուծման ողջ պատասխանատվությունը: 2010 թվականին ընդունված օրենքով՝ 2011 թվականից Հայաստանում ներդրվեց կամավոր կենսաթոշակային կուտակման համակարգը: Նույն օրենքով նախատեսվում էր, որ 2014 թ.-ից կուտակային բաղադրիչի ներդրումը պարտադիր է դառնում բոլորի համար:  Հիշեցենեք՝ այս օրենքին ԲՀԿ-ն կողմ է քվեարկել: 2012 թվականին՝ հերթական խորհրդարանական ընտրությունների փուլում, նույն փաթեթում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող նախագծերին ԲՀԿ-ն դեմ քվեարկեց՝ հիմնա­վորելով, թե պարտադիր կուտա­կային համակարգին պետք է անցնել միայն  «այն ժամանակ, երբ երկրում մի քանի տարի անընդմեջ տնտեսա­կան աճ գրանցվի»: Արդեն 2013թ. ԲՀԿ-ն միացավ «Դեմ եմ» շարժմանը. սա այն փուլն էր, երբ ԲՀԿ-ն ակտիվ համագործացում էր ՀԱԿ-ի հետ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանից ակնկալում էր բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելով՝ այդ հեղափոխությունը Սերժ Սարգսյանը կանխեց, որից հետո՝ 2014 թվականին, երբ արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր,  ԲՀԿ-ն օրենքի հերթական փոփոխությանը քվեարկեց ձեռնպահ և ոչ թե դեմ: Արդյունքում կուտակային համակարգը ներդրվեց, և Հովիկ Աբրահամյանի բառերով ասած՝ դարձավ կամավոր, միաժամանակ պարտադիր: Եվ հիմա, երբ «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է կուտակային գանձումները սառեցնելու, իսկ քաղաքացիներից գանձված գումարները վերադարձնելու մասին, սա ոչ թե սկզբունքային քաղաքականության, այլ սովորական պոպոլիզմի դրսևորում է, որը կարող է որպես դասական օրինակ ուսուցանվել քաղաքական դպրոցներում:   Հայկ  Դավթյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր Պայքարի նախնական արդյունքների մասին Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե Հակոբյան «Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ Սրբազան Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան Արարատի մարզում պարեկները արհամարհած ունեն Ներքին գործերի նախարարի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի հանձնարարականները Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ Վերջին տարիներին երկրում իշխել է սուտը, կեղծիքը, ատելությունը․ հասարակությունը պետք է իր աչքերը բացի Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Դա հայկական պետության օգտին չէ. Անդրեյ Կլիմովը՝ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների հեռանալու մասին Ռուս սահմանապահներն ապահովել են Հայաստանի սահմանի թիկունքը. Կոնստանտին Սիվկով Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է․ Վարդան Ոսկանյան Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Մենք մեծ գին ենք վճարում որպես պետություն, որպես ազգ, որ այս իշխանությունը պահպանվի. Վիկտոր Սողոմոնյան Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am