ԱՄԷ-ն ցամաքային զորքեր կուղարկի Սիրիա
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի շրջանակներում ցամաքային զորքեր Սիրիա ուղարկելու իր պատրաստ լինելու մասին։ «Սա մեր ընդհանուր դիրքորոշումն է»,- Ադու Դաբիում բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄԷ արտգործնախարար Անվար Գարգաշը՝ հավելելով, որ ԱՄԷ-ի իշխանությունները հիասթափված են, թե որքան դանդաղ տեմպրով է միջազգային կոալիցիան հակազդում արմատական իսլամիստներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Խոսքը հազարավոր զինծառայողների մասին չէ, բայց մենք խոսում ենք ցամաքային զորքերի մասին, որոնք աջակցություն կցուցաբերեն»,-ասել է նախարարը։ Նա նաեւ ընդգծել է, որ նման որոշման հիմնական նախադրյալը ռազմական գործողությունների անցկացման գործում ԱՄՆ ղեկավար դերն է։ Նշենք, որ այս շաբաթ Սաուդյան Արաբիան հայտարարել է, մոր պատրաստ է մասնակցել ցանկացած ցամաքային գործողության Սիրիայում, եթե ԱՄՆ գլխավորած կոալիցիան որոշի ցամաքային մարտական գործողություններ սկսել։