Ռուսական Победа-ն պատրաստվում է գալ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան
Ռուսական ցածր գնային Победа ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան: Ռուսական լոուքոսթեր ավիաընկերությունը իրականացնելու է թռիչքներ Դոնի Ռոստովից դեպի Երեւան, Թբիլիսի եւ Բաքու: Ինչպես նշվում է՝ այս չվերթների բացումը պայմանավորված է դեպի Հայաստան եւ Վրաստան ուղեւորահոսքի մեծացմամբ: