ԼՂՀ վարչապետի հարցազրույցը՝ «Взгляд»-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ռուսական «Взгляд» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը չունի այլընտրանք: «Մենք, իհարկե, կողմ ենք Հայաստանի Հանրապետության կողից ԼՂՀ-ի ճանաչմանը, սակայն միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ գոյություն ունեն գործոններ, այդ թվում` պայմանավորված խաղաղության գործընթացով, որոնք պետք է հաշվի առնել: Լավագույն տարբերակը ԼՂՀ-ի ճանաչումն է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում: Սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի ակնհայտ ապակառուցողական, հայատյաց և ռազմական քաղաքականությունը, այժմ մենք չպետք է ճանաչման գործընթացը դիտարկենք բացառապես հակամարտության կարգավորման համատեքստում, քանի որ ճանաչումն ինքնըտինքյան կհանգեցնի կարգավորման և կապահովի ԼՂՀ- համար անվտանգության լրացուցիչ երաշխիքներ»,- նշել է Արային Հարությունյանը: Պատասխանելով ԼՂՀ-ի` որպես բանակցային կողմ ներգրավվելու անհրաժեշտության մասին հարցին, Արցախի Հանրապետության վարչապետը շեշտել է. «Մենք պահանջում ենք ԼՂՀ-ի լիակատար ներգրավում բանակցային գործընթացում, ինչի հետ համաձայն չէ Ադրբեջանը: Նրա կողմից ապակառուցողական մոտեցումն այդ հարցում մշտապես ձգձգում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և լիակատար մասնակցության անհնար է հասնել ինչ-որ հաջողության, քանի որ որոշվում է Ղարաբաղի հարցը, և նրա բնակչությունը պետք է իր համաձայնությունը տա հակամարտության կարգավորման վերջնական տարբերակին: Ես ոչ մի իրավաբանական հակասություն չեմ տեսնում այդ հարցում, քանի որ կարգավիճակն ավելի կարևոր է: Փաստացիորեն, Հայաստանի Հանրապետությունն ուղղակի և հավասար հարաբերություններ ունի Ստեփանակերտի հետ, որոնք հատուկ են միջազգային իրավունքի երկու սուբյեկտներին»:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am