Թուրքական դպրոցի վրա Սիրիայի տարածքից արձակված արկի հետևանքով կա 2 զոհ
Թուրքիայի դպրոցներից մեկը հրթիռակոծվել է Սիրիայի տարածքից, հայտնում է Haberturk-ը: Ինչպես հայտնել են ոստիկանությունից, զոհվել է 2 մարդ, ևս 2-ն ստացել են վնասվածքներ: Հայտնի չէ, թե արդյոք նրանց թվում կան երեխաներ: Պարբերականի տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել ականը, որն ընկել է դպրոցի վրա Սիրիայի կողմից: Նշվում է, որ այս տեղեկությունն այժմ ճշտվում է: Պայթյունի վայրում աշխատում են շտապօգնության և փրկարարական ծառայության աշխատակիցները: