«Ուկրաինան հարկավոր է դուրս բերել ճահճից», Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում իր նշանակումը՝ զուգահեռ գնահատելով երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ աշխատելու հեռանկարները:
«Ուկրաինան հարկավոր է դուրս բերել ճահճից, իսկ դա կարող է անել միայն նախագահը, որը գող չի եղել և երբեք չի դառնա և որն Ուկրաինայի պատմության մեջ իր ժողովրդի և յուրաքանչյուր ուկրաինացու համար ինչ-որ բան անելու հավակնություն ունի»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: