Պուտինն ու Թրամփը բանակցություններ են վարել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցություններ են վարել:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցները:
Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ արդյունավետ վերահսկման գործընթացին և պատրաստ է հետագա քննարկումներին՝ խուսափելու համար «սպառազինումների թանկարժեք մրցապայքարից»: