Երբ պատի ծակից ամեն դուրս եկածին թվում է՝ ինքն է, որ կա, ԱԺ-ում տեղի ունեցած ու Գավառի միջադեպերի նման դեպքեր շատ կտեսնենք. Իսրայել Հակոբկոխյան (video)
Իշխանության եկած այսօրվա երեխեքը, ովքեր երբևէ պաշտոն չեն ունեցել, իրենց թվում է՝ իրավունք ունեն հայ ազգին ղեկավարելու: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն՝ անդրադառնալով հեղափոխությունից երկու տարի անց ունեցած արդյունքներին:
Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ յուրաքանչյուր ոլորտում մեզ պետք են հեղինակություններ, որպեսզի խառնաշփոթ չլինի. «Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցույց է տալիս, որ մի երկրում ապրում ենք, բայց թուրքի-հայի պատերազմի մեջ ենք: Եթե այս գյուղերում մի հեղինակավոր մարդ լիներ, գուցե նմանատիպ դեպքի ականատեսը չլինեինք»:
Ըստ Հակոբկոխյանի՝ երբ ամեն ծակից դուրս եկածին թվում է՝ ինքն է հեղինակությունը, հետևաբար այսպիսի դեպքեր դեռ շատ ենք տեսնելու. «Նիկո՛լ, մի արա այնպես, որ հայը հայի նկատմամբ թշնամանա»: