Լավրովին ցրելու նուրբ արվեստը

Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանը, որն ամեն խաղ խաղում էր, որպեսզի չանդրադառնար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը, հազար մեյմունություն էր բեմադրում, որպեսզի խույս տար պատասխանից, ինքն առաջինը չհայտնվեր հարվածի տակ եւ առաջ էր մղել Զոհրապ Մնացականյանին, այսօր Ազգային ժողովում չկարողացավ խուսանավել այդ չարաբաստիկ խնդրից:

Հիշեցնենք, որ Լավրովը ապրիլի կեսերին բացահայտեց այս իշխանության իրական դեմքը հայտարարելով, որ Ղարաբաղի կարգավորման բանակցային սեղանին քննարկվում է փուլային տարբերակը:
Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման, ինչպես նաեւ հարցուպատասխանի ժամանակ ընդարձակ պատասխանելով մի քանի պատգամավորների համառ հարցադրումներին, Նիկոլ Փաշինյանը հազար տակ ֆռռացրեց, որպեսզի չխոսի իրականության մասին: Ասաց, թե ՀՀ ոչ մի ղեկավար այդքան մանրամասն Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ինքն է հայտնել.«ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել: Մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում էլ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն», - ասաց նա՝ շարունակելով. «Այս ողջ կարգավորման պրոցեսը նրա համար է, որ մենք պատասխանենք մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք դիրքորոշումները մոտեցնել իրար: Ես ևս երկու կարևոր կոմպոնենտ եմ մտցրել, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում գործնականում չի կարող դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունն է, այլ այդպես է ի բնե:Բայց ես ավելի հեռուն եմ գնացել. լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այսպիսի լուծում չի ձևակերպվել, լուծում չի կարող լինել: Մենք լուծման կգանք միայն այն պարագայում, երբ ԱԳ նախարարը, ես տեսնենք, որ կա մի տարբերակ, որը կարող է քննարկելի, ընդունելի լինել: Ես նախկինում հայտնած իմ դիրքորոշումներից ոչ մի բան ոչ պակասեցնելու, ոչ էլ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Ի վերջո, կա՞ այդպիսի փաստաթուղթ կամ բանակցվել է այդպիսի փաստաթուղթ թե ոչ, դուք պատասխանեցիք Լավրովի հայտարարությանը, բայց չպարզաբանեցիք, հետաքրքրվեց պատգամավորներից մեկը: Փաշինյանն ասաց, թե Լավրովի հայտարարությանը չի անդրադարձել, այլ անդրադարձել է իր հայտարարություններին, իշխանության դիրքորոշումներին.«Ես մեր դիրքորոշումն եմ արտահայտել, եւ ասել, որ այն գոյություն ունի՝ անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող այլ դիրքորոշումներին: Ձեր ասած հարցին ես նախկինում բազմիցս անդրադարձել եմ, իսն ոչ թե դժվար է այդ նույն պատասխանները կրկնել, այլ ես կարծում եմ, որ բանը մի անգամ են ասում: Եթե այլ ատասխան լինի, դուք այդ պատասխանի մասին կիմանաք»:
«Եթե որևէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք, և ձեռքներս դողա՝ «վայ, հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն»: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ և այդ հնարավորութունն օգտագործելու ենք: Եվ թող ոչ մեկ մեզ չասի՝ «հաա, էդ ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը, ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք», - ի վերջո ափերից դուրս եկավ վարչապետը ու քիչ էր մնում խոստովաներ, որ բանակցում ենք, լավ ենք անում, ձեր ինչ գործն է:
Ի դեպ, մի քանի անգամ առիթ ունեցել ենք գրելու, որ ի սկզբանե Փաշինյանը համաձայնել է փուլային տարբերակի քննարկմանը, որքան էլ լավատեղյակները զգուշացրել են՝ չմտնել վտանգավոր խաղի մեջ, միեւնույն է, նա անդրդվելի է մնացել:
Չի բացառվում, որ շուտով իշխանության ներսից բարձրաձայնեն այս մասին, որ Նիկոլ Փաշինյանը ստվերային բանակցություններ է վարում ու այդ պատճառով էլ չէր կարող սուտ հանել Լավրովին, պարզ դարձավ Ադրբեջանի նախագահի մասին նրա հերթական ռեւերասներից.: «Ես օրինակ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է, և ուզում է հարցի լուծում: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ»,-ասաց նա և նշեց, որ Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան ևս ուզում են և կարևորը նրբությունների մեջ է:

Փաստորեն, այս մարդը, որն ամբողջ հոգու խորքով ատում է իր հերոսներին, անվերապահ հավատում է Ադրբեջանի նախագահին, ավելին, նա միակ մարդն է, ում չի փռում ասֆալտին, ծեփում պատերին, այլ ճիշտ հակառակը, այս մարդն իր համար քաղաքակիրթ է:

Անի Սահակյան

դիտվել է 2340 անգամ
Լրահոս
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Հրատապ եթեր Ոսկեպարից․ ի՞նչ է ասել Փաշինյանը (video) Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am