«Երեխաները քաղցած կմնան». Ջոլի
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քևին ՄաքՔարթիին, Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ ՄաքՔոնելին և Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերին ուղղված նամակէ հղել, որում գրել է․ «Ամերիկայի ամենախոցելի խմբի երեխաներից շատերը կորոնավիրուսի զսպման շրջանակում դպրոցների փակման հետևանքով զրկվել են 740 մլն չափաբաժին ճաշից, որը ստանում էին դպրոց հաճախելու արդյունքում։ Քանի որ նրանց ծնողներից շատերը կանգնած են աշխատանքի և աշխատավարձի կորստի շեմին, այդ երեխաները քաղցած կմնան»։