Նիկոլ Փաշինյանի մեկ օրում տրված «պագոնների» գինը

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Արգիշտի Քյարամյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելը քաղաքական որոշում է։

«Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում»,- մասնավորապես նշել է Գևորգյանը և ավելացրել, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը: «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»:
Հիշեցնենք, որ 29-ամյա Արգիշտի Քյարամյանը 2019թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Հեղափոխությունից հետո բարձր պաշտոն ստացած այս երիտասարդը հայտարարագրել էր 32 միլիոն դրամ և 46 հազար դոլար: Ֆեյսբուքում պարզաբանելով իր ունեցվածքի ծագումը` նա նշել էր, որ այդ միջոցները ձևավորվել են Եվրոպայում ապրող քեռու և Ռուսաստանում աշխատող ազգականների նվիրատվություններից։

2019թ․ ապրիլի 25-ից, երբ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը կասեցվեց, նրա դեմ սկսված իրավական գործընթացի արդյունքում Քյարամյանը սկսեց կատարել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները: Ըստ տեղեկությունների` Քյարամյանին հաջողվել է կարճ ժամանակում թակարդ լարել Դավիթ Սանասարյանի դեմ ու հասնել նրա պաշտոնանկությանը: Փաստորեն նա նորանոր բարձունքներ է նվաճել ու Նիկոլ Փաշինյանի մոտ հասել վստահության այնպիսի մակարդակի, որ նրան որոշել են Ազգային անվտանգության հարցեր վստահել: Դավիթ Սանասարյանի գլխին բարեհաջող սարքելու փորձը, փաստորեն այս առումով օգտակար է եղել, չնայած որ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Սանասարյանն իր ընկերն է: Ի դեպ, անկախ Դավիթ Սանասարյանի մասնագիտական պատրաստվածության աստիճանից` նա ունի ազնիվ մարդու համարում և հեղափոխական արժեքների  նվիրյալ է:
Վերադառնալով Արգիշտի Քյարամյանին` նա ազատվել է ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից և 1 օրով նշանակվել ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ այնուհետ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի հրամանագրով` նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Քննչականում մեկօրյա նշանակումն արվել է իրավական գործընթացը պահելու և Քյարամյանին զինվորական կոչում շնորհելու համար, որը ԱԱԾ-ում բարձր պաշտոնի նշանակման պարտադիր պահանջ է: Թե ինչ կոչում է նրան շնորհվել, առայժմ հայտնի չէ: Բայց դժվար չէ հասկանալ, որ մեկ օրում տրված պագոնները չեն կարող ԱԱԾ-ի նման բարդ համակարգում աշխատելու համար բավարար իմացություն և պրոֆեսիոնալիզմ ապահովել: Ու որքան էլ որ համառ լուրեր են պտտվում Արգիշտի Քյարամյանի` մարդկանց գլխին սարքելու բացառիկ տաղանդի մասին, հազիվ թե այդքանը բավարար է, առանց համակարգն իմանալու, առանց մասնագիտական կրթության և հատուկ պատրաստության, ԱԱԾ համակարգում ղեկավար դառնալու համար:

Սեփական վստահելի կադրին ամեն գնով ԱԱԾ տանելու փորձ արեց նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որը, սակայն, կրկնելու արժանի լավագույն փորձը չէր: Վաղամեռիկ Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետի պաշտոնում նշանակելու համար Սերժ Սարգսյանը մի քանի օրով նրան նշանակեց գլխավոր դատախազի տեղակալ, տվեց անհրաժեշտ կոչումը և տեղափոխեց ԱԱԾ: Կուտոյանը ևս մասնագետ չէր և համակարգին բավարար չափով չէր տիրապետում: Կյանքը ցույց տվեց, որ նա լավագույն ԱԱԾ պետը չեղավ ոչ պետության, ոչ անձամբ իրեն նշանակողի համար: Իսկ նրա կյանքի ողբերգական ավարտը փաստեց, որ ժամանակին արված այդ նշանակումը կործանեց նաև հենց իրեն:

Եթե այս նշանակումը դիտարկվում է քաղաքական, կնշանակի Նիկոլ Փաշինյանը խորը անվստահություն ունի ուժային համակարգերի նկատմամբ և հնարավոր է անգամ, որ Քյարամյանին պատրաստում է որպես ապագա ԱԱԾ տնօրեն: Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ ղեկավար նշանակվեց նրա տեղակալը, որը ի պաշտոնե կատարում է պետի պարտականությունները: Նույն բանը նաև ոստիկանությունում տեղի ունեցավ Օսիպյանի հրաժարականից հետո:Խոշոր հաշվով ուժային կառույցներում սեփական կադրերին նշանակելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար մնում է չլուծված: Նա այս համակարգերում նշանակելու վստահելի կադրեր չունի: Բայց այն, որ այդ վստահելին դարձել է Արգիշտի Քյարամյանը, չափազանց ռիսկային է բոլոր առումներով: ԱԱԾ-ն խիստ մասնագիտական ոլորտ է, որտեղ աշխատում են հատուկ պատրաստություն անցած իսկական պագոնավոր սպաներ, որոնց ղեկավարելը մասնագիտական հատուկ հմտություն է պահանջում: Չկարևորելով այդ հմտության նշանակությունը` Նիկոլ Փաշինյանը թուլացնում է պետության անվտանգության հիմքերը, հարվածի տակ դնում նաև սեփական իշխանության ամրությունը:

Հայկ Դավթյան

դիտվել է 8543 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am