Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը դեմ է արտահայտվել միասեռ ամուսնություններին
Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը կրկին դեմ է արտահայտվել միասեռ ամուսնություններին, գրում է Daily Mail պարբերականը:
Գերմանիայում երկուշաբթի լույս տեսած Հռոմի նախկին պապի կենսագրականում նա միասեռ ամուսնությունների դեմ նոր «պայքար» է առաջարկել։
«Մեկ դար առաջ միասեռ ամուսնության մասին խոսելն անհեթեթություն կլիներ, իսկ այսօր դրա դեմ հանդես եկողներն օտարվում են հասարակությունից»,- նշել է 93-ամյա Ռաթցինգերը և հավելել, որ նույնը վերաբերում է հղիության արհեստական ընդհատումներին և լաբորատորիաներում մարդկային կյանք ստեղծելուն։