Ադրբեջանում ձերբակալվել են Իմիշլիի շրջանի գործադիր իշխանության ղեկավարն ու ամբողջ անձնակազմը
Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկջոկատայինները մայիսի 5-ին երկրի Իմիշլիի շրջանի գործադիր իշխանության շենքում հատուկ գործողություն են իրականացրել, որի շրջանակում ձերբակալվել է շրջանի ղեկավար Վիլյամ Հաջըևը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Շրջանի գործադիր իշխանության ղեկավարից բացի ձերբակալվել են նաև նրա բոլոր տեղակալները, սոցիալ-տնտեսական զարգացման վերլուծության և կանխատեսման վարչության պետը, ղեկավարի օգնականը, իրավաբանական բաժանմունքի պետը, ֆինանսական բաժնի պետը և մի շարք այլ վարչությունների ղեկավարներ: