Փուլայինս փաթեթայինիդ վնաս չէ. վտանգավոր բառակույտ Արցախի ապագայի համար

Արդեն երկու տարի Հայաստանում իշխանությունը փորձել էր համոզել հասարակությանը, որ Սերժ Սարգսյանի բանակցածն ավելի վատ էր, քան այն կետը, որից սկսել է բանակցել Նիկոլ Փաշինյանը:

Երեկ Հայաստանի արտգործնախարարը Ազգային ժողովում էր, պատասխանում էր պատգամավորների հարցերի: Զոհրաբ Մնացականյանը կրկին վստահեցրել է, որ չի կարող որևէ մեկը սպասել, որ Հայաստանը որևէ քայլ կկատարի, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում, որը վնասում է մեր ազգային անվտանգությունը: «Այստեղ շատ էական է մեկ այլ բան. առաջին հերթին մենք կտրականապես մերժել ենք սպառնալիքի գործոնը բանակցային գործընթացում: Սա պատասխանն է Ձեր հարցին, թե ինչ մեկնաբանություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Սա հստակ պատասխան է: Սա մենք բոլորս ընդունո՞ւմ ենք, թե՞՝ ոչ: Եթե մենք ընդունում ենք, որ սպառնալիքն այնքան է, որ մենք պետք է գնանք զիջման՝ ես, մեր կառավարությունը մեր հասարակությունից կամ որևէ մեկից նման ազդակ չունենք: Սպառնալիքի լեզուն ժխտված է: Բանակցային լեզուն ընդունված է»:

Եվ ինչ են բանակցում Փաշինյանն ու Մնացականյանը: Արտգործնախարարը կրկին հիշեցնում է, որ առաջ են քաշել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ որպես կարևորագույն խնդիր: Հետո՝ ամենահետաքրքրական պահն է...

«Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, թե ինչ նկատի ունեմ՝ կարգավիճակ ասելով: Ներողություն, ես ի՞նչ կարող եմ նկատի ունենալ կարգավիճակի առումով. հասկանում եք՝ մրցակցության կարիք չկա: Շատ ավելի էական է, քանի որ մեր դիրքերը շատ ավելի ամուր են: Ես ինձ շատ ավելի հանգիստ եմ զգում այդ առումով, որովհետև, ընդհանուր առմամբ մեր հասարակությունում, ես գնահատում եմ, որ կա կոնսենսուս այս ամենի շուրջ, ինչն էլ ավելի է ամրապնդում մեր դիրքերը, կոնսենսուս և ներքին ուժ, որն ամենաառաջնային խնդիրն է: Ես նորից եմ կրկնում, որ կա քաղաքական մրցակցություն և Հայաստանի ներքին քաղաքականության մեջ տարբեր, շատ էական, կարևորագույն անվտանգային խնդիրների օգտագործում: Սրանից խուսափելը երևի շատ դժվար է: Բայց այս ամենի մեջ ավելի էական է վստահ լինել, որ մեր ներգրավումը բանակցությունների մեջ հիմնված է մեկ կարևորագույն սկզբունքի` համազգային կոնսենսուսի վրա, որի համաձայն Արցախի անվտանգային խնդիրներն առաջնային են, Հայաստանը եղել և մնում է անվտանգության միակ երաշխավորը, որ սպառնալիքի լեզուն ժխտված է, որ կարգավիճակի և անվտանգության հարցերը դիտարկում ենք այնպիսի համադրությամբ, որտեղ մենք խստագույնս պահպանում ենք մեր առաջնայնությունները: Անգամ սահմանափակումների մեջ առավել քան թափանցիկ ենք, որովհետև այն, ինչ ասում ենք, դա է բանակցային գործընթացում մեր հիմքը և բանակցություններում մեր ներգրավման հիմքը: Եվ եթե որևէ մեկը ենթադրում է, որ ողջամիտ է և հնարավոր է բանակցությունների ընթացքում ինչ-որ մի բան խոսել, որը չի համապատասխանում հրապարակային արտահայտվածին. այսինքն ինչպե՞ս է դա ենթադրվում, որ այնտեղ, այսպես ասած, որևէ բան պայմանավորվել, և գալ այստեղ այլ բան ասե՞լ… որովհետև այդ ամենը ո՛չ արտգործնախարարներն են պայմանավորվելու, ո՛չ էլ ղեկավարները, այլ հասարակություններն ու ժողովուրդները»:

Մնացականյանի խոսքի բառակույտը մի կողմ դնելով, նրա՝ դիվանագիտորեն «ամեն ինչ, բայց ոչինչ» ասելու սկզբունքով ասած խոսքից հասկանում ենք հետևյալը՝ քննարկում են Արցախի կարգավիճակը, բայց պարզ չի ինչի դիմաց, որովհետև մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններից մենք չենք լսել որևէ միտք, թե ինչ է օրինակ զիջելու Ադրբեջանը:
Հիմա ամենակարևորը՝ ինչ տարբերակ է քննարկում Հայաստանը: Այս հարցի պատասխանն էլ կա, բայց լղոզված, մոտավորապես այսպես՝ ճիշտ է, փուլային էլ կարող ենք քննարկել, բայց եթե մեր պատկերացրածը չլինի, մեզ ոչ ոք չի կարող պարտադրել լուծում:

Ահա, ինչպես է ձևակերպում Մնացականյանը. «Ինչ վերաբերում է փուլային, փաթեթային մոտեցումներին, ես այսպես կարտահայտվեմ․ փուլային, փաթեթային տերմինաբանությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ խաղաղ գործընթացի պատմությամբ։ Եթե որևէ մեկը ենթադրում է, որ կարող է լինել այնպիսի փուլային տարբերակ, որտեղ մենք խախտում ենք պարտավորությունների համաչափությունը, ապա դա չաշխատող տարբերակ է։ Ժամանակին կար մի գործընկեր, որը համաձայն էր փուլային տարբերակին, եթե առաջին փուլում լուծվում է կարգավիճակի հարցը, հետո՝ մնացածը։ Մեզ համար չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները համադրելի են, համաչափ, շոշափելի և վերահսկելի։ Սա ամենաառաջնային խնդիրն է։ Ես նորից եմ կրկնում, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմը սկսում է իրականացնել իր պարտավորություններն ավելի մեծ չափով և չի ստանում համաչափ պատասխան քայլ, պարտավորություն մյուս կողմից, արդյունքում խախտում, խարխլում է իր անվտանգային դիրքերը և բոլոր մյուս դիրքերը բանակցությունների մեջ, ապա նման ձևով իրականացումն անհնար է»։

Ինչ է ստացվում, Մնացականյանն ասում է՝ չափազանց էական է ձևավորել փաթեթային շրջանակ, բայց հանկարծ՝ Արման Աբովյանը նրան նման հարց է տալիս՝ «Փաստորեն մենք ֆիքսում ենք շատ կարևոր մի պահ, որ հայկական կողմի համար էական չէ՝ փաթեթային, փուլային, էական է այդ համաչափության և բալանսի պահպանումը։ Կարելի է՞ այսպես ֆիքսել»։ Մնացականյանը պատասխանում է՝ «Այո»։

Այսինքն՝ փաթեթային կուզենայինք, բայց՝ փուլայինն էլ վատը չէ: Կամ՝ ի՞նչ տարբերություն՝ փուլ, թե փաթեթ, եթե մեր ուզածին հասնենք...

Սա է՞ հայկական կողմի մարտավարությունը... Ադրբեջանը ոչ մի խոսք չի ասել, թե ինչ է պատրաստ զիջել, եթե Հայաստանը բանակցում է փուլային տարբերակի շուրջ: Կամ՝ եթե Մնացականյանի խոսքով հայկական կողմի համար կարևոր է կարգավիճակը՝ ի՞նչ կարգավիճակ է ստանում Արցախը: Այդ մասին ինչու՞ են լռում:

Եվ հաջորդը՝ ի՞նչ կարգավիճակի է համաձայնվել Ադրբեջանը, ինչո՞ւ նրանք այդ մասին ակնարկ անգամ չեն անում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2180 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am