Բանակում օրինական թալան է տեղի ունենում. Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման հյուրերն են ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը, գրող-վերլուծաբան Լիլիթ Պողոսյանը և ռազմական ու քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։
Հաղոդրմանն անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ համաձայն որի՝ մեկ տարի է Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են Արցախի հարցի փուլային լուծման շուրջ, Գևորգ Գևորգյանը նշել է․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն Արցախի լուծման այնպիսի առաջարկ է անելու, որպեսզի երեք կողմերին ընդունելի լինի, մեր երկրապահը, մեր զինակից ընկերները լռում էին, ինչպես լռում են Լավրովի հայտարարությունից հետո»։
Գևորգ Գևորգյանը պնդում է՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ ագրեսոր չենք և մենք չունենք Արցախի հարցի լուծման փուլային տարբերակ, մերը փաթեթով է։
Գևորգյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունը հենց սկզբից որդեգրել է հողերը հանձնելու ճանապարհը․ «Լավրովի հայտարարությունը բացահայտեց, որ ՀՀ իշխանությունն այլևս չի կարող կուլիսների հետևում մի բան քննարկել, իսկ իր ժողովրդին մեկ այլ բան ասել»։
Վոլոդյա Հովհաննիսյանն էլ նշում է, որ Լավրովը հայ ժողովրդին արթնանալու կոչ է արել․ «Լավրովը այնպիսի դիվանագետ է, որ պատահական հայտարարություններ չի անի։ Նա իր հայտարարությամբ ասաց՝ հայ ժողովուրդ, քո թիկունքում դավաճանություն է կատարվում, արթնացի՛ր»։