Փորձանք բանկերի համար. երբ գրավը ապօրինի գույք է

 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրումից հետո կմտնի ուժի մեջ, կարող է փորձանք դառնալ բանկերի գլխին: Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է օրենքին և նշել, որ բանկերն ունեն անհանգստություն: 

Օրենքի գործունեության պարագայում բանկում գրավադրված գույքի ապահովությունը դառնում է ռիսկային: Օրինակ` ինչ վիճակում կհայտնվի բանկը, եթե հանկարծ իրավապահները որպես ապօրինի որոշեն բռնագանձել և պետականացնել մի այնպիսի գույք, որը բանկում հանդիսանում է գրավի առարկա: Ո՞վ է հատուցելու այս դեպքում բանկի դրած գրավը: «Բանկային համակարգի գործունեության տեսանկյունից նշված օրենքի նախագծի շրջանակում հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ներկայացված որոշ կարգավորումներ բանկային ոլորտում կարող են առաջացնել բնականոն գործունեությունը խաթարող ռիսկային իրավիճակներ: Մեր տեսանկյունից` ներկայացված նախագծում լիարժեք կարգավորված չէ բանկերի իրավունքի պաշտպանության ինստիտուտը, օրենքի կիրառման ժամանակ կարող են առաջանալ խնդրահարույց իրավիճակներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեպքում բանկերում գրավի և այլ գույքային իրավունքի առարկա հանդիսացող գույքի մասով: Ըստ այդմ ունենք խնդիր և վերջինիս լուծման անհրաժեշտություն:

Հարկ ենք համարում նաև նշել, որ միջազգային փորձի մեր ուսումնասիրությունները նույնպես վկայում են, որ պետության կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացներում անդրադարձ է կատարվում նաև վարկատուների իրավունքների պաշտպանությանը, և այդ կարգավորումն ամրագրվում է օրենսդրությամբ: Այս իմաստով ու հաշվի առնելով, որ նախագիծը ՀՀ օրենսդրության մեջ ենթադրում է նոր իրավական ինստիտուտ, խիստ կարևոր ենք համարում, որ մինչև նախագծի ընդունումն այս խնդիրը ստանա ամբողջական լուծում: Ցանկացած օրինագիծ շատ հաճախ ազդեցություններ է ունենում ոչ թե հիմնական նպատակի, այլ հարակից ոլորտների ու գործընթացների վրա, և խնդիրն այդ ազդեցությունները չեզոքացնելն է, ինչը բխում է մեր տնտեսության շահերից»,- 168.ամ-ի հետ զրույցում ասել է Սեյրան Սարգսյանը:

Այս պահին Հայաստանի բանկերում գրավադրված բազմաթիվ գույքեր կան, և որևէ մեկն այս պահին չի կարող երաշխավորել, թե դրանք բոլորը խոցելի չեն ձեռքբերման օրինականության տեսանկյունից: Կամ ինչ քայլեր են ձեռնարկելու, ինչ իրավունք կամ պարտավորություն ունի բանկն այն դեպքում, եթե պարզվում է` գրավադրված գույքի անօրինական ծագումը: Ըստ բանկերի միության նախագահի` խնդիրն այն է, որ օրենքի նախագծում բացակայում է այս հարցի ամբողջական կարգավորումը, և նախագիծն այսպես ընդունվելու դեպքում, այո, բանկերը կունենան էական անորոշություն, կարող են առաջանալ նաև էական ռիսկեր: Օրերս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ ՀՀ տարբեր քննչական մարմիններում այս պահին քննվում են մի քանի քրեական գործեր, որոնք առնչվում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի տնտեսական գործունեությանը:
«Գործ ունենք ծավալների առումով նախադեպը չունեցող քննության հետ: Քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ մենք օպերատիվ ու փաստական տվյալներ ունենք, որոնք վկայում են 10-15 տարի տևական ժամանակ թաքցրած ու արտոնյալ գործողություն իրականացրած սուբյեկտների վերաբերյալ»,- ասել էր Դավթյանը: Ընդ որում՝ տնտեսական գործունեությունն իրականացվել է շուրջ 100 ֆորմալ սուբյեկտների կողմից, բայց ղեկավարվել 1-2 կենտրոններից:
«Մեր երկրում այս ծավալի քրեական գործեր երբեք չեն քննվել: Այս հարյուրավոր ընկերությունների տնտեսական գործունեությունը, դրանց գումարային շարժերը, ըստ էության, առերևույթ վկայում է, որ կազմակերպվել է այնպես, որպեսզի մի օր դրանց բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»,- նշել դատախազը՝ պարզաբանելով, որ խոչընդոտները պայմանավորված են գործունեությունը քողարկված իրականացնելու հանգամանքով:

«Այն փուլում, որ ապացուցողական անհրաժեշտ բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն նաև հետապնդումներ: Առանձին դեպքերում ներկայում էլ ունենք որոշակի անձանց նկատմամբ հետապնդումներ, ինչը վկայում է, որ արդեն իսկ այդքան դրվագներով ապացուցողական բազա ապահովվել է»,- ընդգծեց նա: Այս համատեքստում գլխավոր դատախազը հիշեցրել է նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրեական գործերի մասին:
Արդյոք արված է վերլուծություն, թե այս հսկայածավալ քրեական գործերի շրջանակում դիտարկվող գույքերի և ընկերությունների ցանկում ինչ ծավալ են կազմում գրավադրված գույքերը և ինչ հետևանք է դա ունենալու բանկային համակարգի վրա, եթե, ինչպես պլանավորված է, դրանց ճակատագիրը որոշվի առանց դատարանի որոշման:
Ըստ ամենայնի` բանային համակարգը կկագնի պայթյունի եզրին, որից հետո այլևս բանկերը գրավի առարկա վերցնելուց պարզապես կվախենան և գուցե, բացի սեփականության վկայականից, սկսեն պահանջել նաև գույքի օրինական ծագումը հավաստող թղթեր: Բանկերում նման արհեստական բարդացումները կբերեն տնտեսության զարգացման արգելակման` դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 4952 անգամ
Լրահոս
Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am