Սաակաշվիլին՝ Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը
zn.ua կայքը` հղում տալով նախագահի գրասենյակի իր աղբյուրներին հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուսումնասիրել և հավանության է արժանացրել կառավարությունում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոնի նշանակելու առաջարկը, որը Գերագույն ռադայի կողմից հաստատում չի պահանջում: Զելենսկին Սաակաշվիլիին պատրաստվում է նշանակել կառավարությունում նախագահի ներկայացուցչի պաշտոնում: Միաժամանակ Սաակաշվիլին կարող է դառնալ Բարեփոխումների ազգային խորհրդի քարտուղար, որն այժմ նախագահն է գլխավորում:
Եթե երկրի ղեկավարը չմտափոխվի, Սաակաշվիլիի նշանակումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: