Հրաչյա Հակոբյան. Եթե փորձեն իրենց ամենաթողություններ թույլ տալ, էլի փռելու ենք ասֆալտին

Hraparak.am-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած «նոր որակի» խորհրդարանում վերջին օրերին իսկական մշակութային հեղափոխություն է տեղի ունենում: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում հնչում են այնպիսի հայհոյանքներ,այնպիսի արտահայտություններ, որ շատերը սկսել են արդեն «երանի տալ» ՀՀԿ-ականներով լի հին ԱԺ-ին ու դրա կարկառուն ներկայացուցիչ Շմայսին, որը վերջին իրադարձությունների ֆոնին ուղղակի շնորհքով ու քաղաքավարի անձնավորություն է երևում: Երբ այս մասին լրատվամիջոց հիշեցրել վարչապետի աներորդի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, վերջինս ասել է, որ համաձայն չէ նշված զուգահեռների հետ:

«Միանշանակ համեմատական եզրեր անգամ չեմ փորձի տանել նախորդ Ազգային ժողովի հետ, չգիտեմ՝ ովքեր են ցանկանում Շմայսի վերադարձը, բայց Շմայսի և շմայսանման մարդկանց վերադարձ չի լինի: Էն, ինչ որ տեղի ունեցավ Ազգային ժողովի դահլիճում, միանշանակ տհաճ միջադեպ էր, և հանրությունը չպետք է ականատես լիներ նման տեսարանի: Որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ներողություն եմ խնդրում մեր քաղաքացիներից, որ նրանք Ազգային ժողովում էդպիսի տեսարանի ականատեսը եղան, բայց դրան կան պատճառներ՝ օբյեկտիվ, թե սուբյեկտիվ, ամեն մեկն իր համար կորոշի... կային հրահրողներ, բայց, ամեն դեպքում, պետք չի հիմա փորձենք, թե ով սկսեց, ով էր ճիշտ, թե ով էր սխալ, ընդհանուր երևույթը, միանշանակ, տհաճ երևույթ էր»,-ասել է Հրաչյա Հակոբյանը:

- Շմայսի հետ համեմատում են, որովհետև հիշում են, որ Շմայսի ամենակոշտ հայհոյանքը, որ դահլիճից հնչել է, «դիշովկան» էր, թեպետ՝ անձամբ ես միջանցքում նրա կողմից ավելի վատ հայհոյանքներ էլ եմ լսել: Իսկ հիմա այս խորհրդարանում հրապարակավ իրար «անբարոյականի վաստակ» ու «հոգնած տրյապկա» են անվանում:

-Համաձայն եմ, իսկ ո՞վ հնչեցրեց, եկեք էդտեղից սկսենք: Ես, ամեն դեպքում, չէի ուզի մտնել էդ դաշտ, թե ով ասաց առաջինը, ինչու ասաց...

-Մենք տեսանք, որ երկու կողմն էլ (Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանը) իրար հասցեին փոխադարձ վիրավորանքներ հնչեցրին: Դուք ձեր թիմակցի սխալը, ամեն դեպքում, այստեղ տեսնո՞ւմ եք, որ նա կարող էր իրեն ավելի զուսպ պահել:

-Չէ, եթե նման վիրավորանք է հնչում, նորից եմ կրկնում՝ շատ դժվար է էդ պահին քեզ զսպես և չարձագանքես: Կարծում եմ՝ յուրաքանչյուր տղամարդ դա կհաստատի:

-Այս ամենը, պարոն Հակոբյան, վերագրում են, ընդհանուր առմամբ, երկրում տիրող մթնոլորտին և վարչապետի հայտարարություններին, երբ վերջինս «լայվ» է մտնում ու հայտարարում, որ տներից կհանեն ու «սամասուդ» կանեն, ասֆալտին կփռեն, պատերին կծեփեն, հիմա նրա ասածներն իրականություն են դառնում:

-Սխալ արտահայտություն է դա, որովհետև վարչապետն ասում է, որ մենք թույլ չենք տալիս, բայց լինում են իրավիճակներ, և որևէ կերպ չի կարելի Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցածի մասով ասել՝ վարչապետը այ սենց հայտարարություն է արել, հիմա դա տեղի ունեցավ: Եթե փողոցում էդ ասողը բարևի ինչ-որ մեկին, և էդ ինչ-որ մեկը, ի պատասխան էդ բարևին, էդ նույն բանն ասի, ինչ-որ էդ խմբավորման անդամն ասել է Ալեն Սիմոնյանին, էդ ասողը ինչպե՞ս կվարվի:

-Ընդհանուր մթնոլորտն է երկրում շիկացած, նույն Գավառի դեպքերն էլ են կապում այդ ագրեսիայի և վարչապետի հայտարարությունների հետ:

-Ընդհանուր մթնոլորտը երկրում շիկացած չի, որոշ թաքստոցներում գտնվող անձինք փորձում են էդպիսի մթնոլորտի ֆոն ստեղծել, որ իբրև էսպիսի մթնոլորտ կա երկրում:

-Բայց մենք վարչապետի «լայվերից» տեսնում ենք, չէ՞, թե ինչպես է այդ ագրեսիան գեներացվում նրա կողմից:

-Վարչապետի «լայվերից» տեսնում եք, որ վարչապետն ասում է՝ չենք գնալու այլ ճանապարհով, կա օրենք, մենք ասել ենք, որ պետք է թավշյա լինի, բայց առավոտից իրիկուն մեզ մեղադրում են մեկնաբանություններում, ասում են՝ թողե՛ք էդ թավիշը, հերի՛ ք եղավ, շուշաթուղթը վերցրեք ձեռներդ... Եվ մարդկանց որոշ զանգված միգուցե սկսի հիասթափվել, որ թավիշը չենք թողնում և ընկնենք գռդաբիլով մարդկանց հետևից: Դա մեզ պետք չի:

-Բայց գնում ասֆալտին եք փռում, պատերին եք ծեփում:

-Ո՞ւմ եք փռել ասֆալտին:

-Դե, փորձել եք, գուցե, չի ստացվել, օրինակ՝ Վստրեչի Ապերին:

-Գիտե՞ք, Վստրեչի Ապեր, երբ որ ասում են ու հետևից սկսում են ասել, որ...

-Դե, իրեն փորձեցիք փռել՝ չստացվեց, բայց մյուսներին ստացվել է, դա տեսել ենք:

-Երբ որ դրա կարիքը կար, որ մարդիկ պետք է մտնեին նոր Հայաստանի կանոններով ապրելու փուլ, այսինքն՝ նրանք պետք է հասկանային, որ չպիտի ամենաթողություն լինի, դա արվեց: Բայց դա այլ իրավիճակ էր: Հիմա, էլի ենք կրկնում, եթե փորձեն էլի անօրինականություններ անել, իրենց ամենաթողություններ թույլ տալ, էլի փռելու ենք ասֆալտին: Բայց դա չի նշանակում, որ թավշյա չենք: Եթե մեկը իրեն ամենաթողություն է թույլ տալիս, բա ոստիկանները չփռե՞ն, չպառկացնե՞ն ասֆալտին:

Նյութն ամբողջությմաբ կարդացեք սկզբնաղբյուրում:

դիտվել է 1381 անգամ
Լրահոս
Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am