Լավրովը հայ ժողովրդին ասաց՝ քո թիկունքում դավաճանություն է տեղի ունենում. Վոլոդյա Հովհաննիսյան. տեսանյութ

Երկու տարի առաջ ծրագրված հեղափոխությունը ոչնչացրեց Հայաստանում տարիների ընթացքում ձևավորված ոստիկանական կուռ համակարգը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանն՝ անդրադառնալով օրերս Գավառում տեղի ունեցած ողբերգական միջադեպին։

Վոլոդյա Հովհաննիսյանը հիշեցրեց մի քանի դեպքեր, թե ինչպես են ոտնահարվել ոստիկանների իրավունքները․ «Հիշում եք՝ ինչպես տրանսգենդերները ներխուժեցին ոստիկանական բաժանմունք, որից հետո պատասխանատվության ենթարկվեցին ոստիկանները։ Հիշում եք՝ ինչպես հեղափոխական ոհմակը հարձակվեց ու ճեղքելով ոստիկանական շղթան՝ Ռոբերտ Քոչարյանին զրկեցին խոսքի ազատությունից»։

Ըստ Հովհաննիսյանի՝ այս անպատժելիությունն էլ հանգեցրեց Գավառում վենդետայի։


Հարցին՝ պե՞տք է ոստիկանապետը հրաժարական տա, Վոլոդյա Հովհաննիսյանը պատասխանել է․ «Եթե Արման Սարգսյանն ուսադիրի պատիվ ունենա, պետք է անհապաղ հրաժարական տա»։

Հաղորդման մյուս հյուրի՝ լրագրող-վերլուծաբան Լիլիթ Պողոսյանի խոսքով՝ ոստիկանների մոտ տպավորություն է ստեղծվել, որ բռնացողների հետ պետք է շատ զգույշ լինել․ «Երբ վարչապետն ասում է կարող ենք շնաբարո դուրսպրծուկներին ու հոխորտացողներին դուրս հանել տներից ու «սամասուդի» ենթարկել, հետևաբար, մարդիկ կարող են առաջնորդվել վարչապետի կոչերով։»

Հհետախույզ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ մենք այսօր «նոր Հայաստանի» ականատեսն ենք․ «Մարդիկ այնքան են չարությամբ լցվել, որ Գավառի դեպքերը սրա արդյունքն են, ԱԺ-ի ամբիոնից քաղաքական գործիչներն իրար հայհոյում են, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ երկրում երեք միլիոն վարչապետ կա, էդ վարչապետներն էլ իրենց ուզած ձևով հարց են լուծում»։

Գևորգ Գևորգյանի դիտարկմամբ՝ բոլորի համար Գավառի միջադեպը պետք է լինի ազդակ, որպեսզի ժողովուրդը հասկանա՝ ինչի է հանգեցրել ու բերել իշխանությունը երկիրը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ համաձայն որի՝ մեկ տարի է Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են Արցախի հարցի փուլային լուծման շուրջ, Գևորգ Գևորգյանը նշել է․ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն Արցախի լուծման այնպիսի առաջարկ է անելու, որպեսզի երեք կողմերին ընդունելի լինի, մեր երկրապահը, մեր զինակից ընկերները լռում էին, ինչպես լռում են Լավրովի հայտարարությունից հետո»։

Գևորգ Գևորգյանը պնդում է՝ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ ագրեսոր չենք և մենք չունենք Արցախի հարցի լուծման փուլային տարբերակ, մերը փաթեթով է։

Գևորգյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունը հենց սկզբից որդեգրել է հողերը հանձնելու ճանապարհը․ «Լավրովի հայտարարությունը բացահայտեց, որ ՀՀ իշխանությունն այլևս չի կարող կուլիսների հետևում մի բան քննարկել, իսկ իր ժողովրդին մեկ այլ բան ասել»։

Վոլոդյա Հովհաննիսյանն էլ նշում է, որ Լավրովը հայ ժողովրդին արթնանալու կոչ է արել․ «Լավրովը այնպիսի դիվանագետ է, որ պատահական հայտարարություններ չի անի։ Նա իր հայտարարությամբ ասաց՝ հայ ժողովուրդ, քո թիկունքում դավաճանություն է կատարվում, արթնացի՛ր»։

դիտվել է 1839 անգամ
Լրահոս
Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am