Մահացել է Ղրիմի փոխվարչապետ Պավել Կորոլևը
60 տարեկանում մահացել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ Պավել Կորոլևը: Այս մասին հաղորդել է РИА Новости- գործակալությունը՝ հղում անելով շրջանի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին:
Կորոլևը մահացել է ուրբաթ առավոտյան: Քաղաքական գործիչը չի նշել մահվան պատճառը: