Անդրանիկ Քոչարյանն ու Վաղարշակ Հարությունյանը կտեղափոխվեն գործադիր
Մենք գրել ենք, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունից հետո Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ կիրականացնի: Մեզ հայտնի է դարձել, որ այդ փոփոխությունների արդյունքում գործադիր կտեղափոխվեն Իմ Քայլի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը: Առաջինի համար քննարկվում է ԱԱԾ տնօրենի կամ նոր ձեւավովող ՆԳՆ նախարարի պաշտոնը, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանին դիտարկում են ՊՆ ղեկավար կազմում: