Ծիծեռնակաբերդի բարձունքից Փաշինյանի ճառը ինքնագովազդ էր, վայրն էլ վերածել էին հանրահավաքի վայրի. Հակոբ Ավետիքյան (video)
Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ «ԱԶԳ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի արարողություններից՝ Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ինձ համար անընդունելի էր Նիկոլ Փաշինյանի ճառը Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որը նաև ինքնագովազդի ճառ էր: Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ այլ հնարավորություններ ունի իր կարծիքը ժողովրդին, աշխարհին ներկայացնելու, բայց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը չի կարելի վերածել հանրահավաքի վայրի»:
Հակոբ Ավետիքյանի համար անհասկանալի էր, որ ոգեկոչման արարողությանը ներկա չէր ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, խորհրդարանական ընդդիմությունը, ոչ էլ մտավորականության խավը:
Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ ոգեկոչման արարողությունը հիշեցնում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաք:
Մանրամասները՝ տեսանյութում.