Լոպազությունն այս իշխանության մոտ այնքան է, որ շարունակում են Ռուսաստանի դեմ հոխորտալ. Արամ Սարգսյան (video)

Որևէ մեկը չի կարող հերքել, որ 1991թ. հուլիս ամսին կայացել է Շահումյանի շրջանը հանձնելու փորձ, որը ես կանխել եմ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը պնդում է նաև, որ նույն սցենարով 1992թ. հանձնեցին Շահումյանի շրջանը, որը համաձայնեցված է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը մեկ տարի է բանակցում են Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ, ասել է. «Սերգեյ Լավրովն ասում է՝ ինչ օրակարգ կա այսօր, մեր նախարարն ասում է՝ այդպիսի փաստաթուղթ չենք քննարկում, բայց նույն օրը Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է մի կոնֆերանսի, որից հետո հայտարարում են՝ նախատեսված մարդասիրական միջոցառումները ժամանակավոր կասեցված են կորոնավիրուսի պատճառով»:

Արամ Սարգսյանը հռետորական հարց է բարձրացնում՝ մարդասիրական միջոցառումներից մեկն էլ ադրբեջանցիների ու հայերի համատեղ բնակեցումն է՞ Արցախում․ «Մենք այս աշխարհում ամենամեծ տխմարն ե՞նք, որ թույլ տանք ադրբեջանցիները մեզ հետ մի տարածքում բնակվեն։ Ադրբեջանցիներն այնքան մեծ ատելությամբ են լցված մեր նկատմամբ, որ անգամ մի փոքր գյուղում չի կարելի նրանց թույլ տալ հայերի հետ բնակվեն»։

Հարցին՝ մեր իշխանությունը չի՞ գիտակցում ինչի շուրջ է բանակցում, Արամ Սարգսյանը պատասխանել է․ «Ես բաց նամակ եմ գրել Զոհրաբ Մնացականյանին՝ բա ասում եք՝ նրբություններին տիրապետում եք, բա ինչի՞ շուրջ եք բանակցում»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ Զոհրաբ Մնացականյանն ինչ է ասում․ «Մնացականյանն ասում է՝ տարածքները մեզ համար անվտանգություն են։ Այսինքն՝ այդ տարածքներն ազատագրված չեն, օկուպացված ե՞ն և դու դա ուղղակի պահում ես որպես անվտանգության գոտի՞»։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել։

դիտվել է 3290 անգամ
Լրահոս
Քաղաքացիները բացում են միջպետական ճանապարհը․ նրանց խոստացել են հանդիպում փոխվարչապետի հետ Երկուշաբթի գյուղապետերով Մհեր Գրիգորյանի հետ քննարկելու ենք սահմանի հարցը. Կիրանցի գյուղապետ Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անհետացել է Սամվել Վարդանյանի խոշտանգման ձայնագրությունները «Ինձ իմ հողն ա պետք»․ 96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր միջպետական ճանապարհը Այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am