Ցավալի է եւ շատ պարտվողական, երբ երկրի վարչապետը մանկամիտ է։ Ցավալի է եւ շատ պարտվողական, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տառապում է թերարժեքության անհաղթահարելի բարդույթով:
Առավոտյան ժամը 8-ին Փաշինյանը Լայվ էր մտել հերոսանալու համար հուշակոթողի լույսերով, հերոսանալու համար վիրտուալ երթով, հերոսանալու համար, որ Հայոց Ցեղասպանությունը հայերիս համար տոնն է դարձրել, ասելով նայեք ճգնաժամը որպես հնարավորություն ստացվել է, բառացի ցիտում եմ՝ «Հայոց Ցեղասպանություն տոնելը, դա հիշատակի միջոցառումներին է վերագրել, ճգնաժամը որպես հնարավորություն եզրույթի իրագործման առաջին փորձը հաջողությամբ պսակվել է։
Հ.Գ. Պարոն Փաշինյան Հայոց Ցեղասպանության հուշակոթողի սյուների վրա անվանական արտապատկերել անուն ազգանունները, դա ճգնաժամի հնարավորություն չի այլ՝ ճգնաժամի պայմաններում լուծումներ գտնելն է։
Հ.Հ.Գ. «ճգնաժամը որպես հնարավորություն» եզրույթը վերաբերվում է միայն զարգացման նոր հնարավորություններ ստեղծելուն` տնտեսական եւ սոցիալական խնդիրներ լուծելուն:
ՀՈՒՆՎԱՐԻ27-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ասուլիսը:
Թեմա- 2020 թվականի աշխատանքների ամփոփում, 2021 թվականի անելիքներ՝ զարգացման և երիտասարդական ծրագրեր, սփյուռքի կրթական նախագծեր, միջազգային երկկողմ ու բազմակողմ համագործակցություն:
Հունվարի 27-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը, ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Թեման՝ «Տնտեսական նոր հնարավորություններ Հայաստանի համար: Ապաշրջափակում....
Հունվարի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար Ռուբեն Սաֆրաստյանը:
ԹԵՄԱ՝ դիտարկումներ Թուրքիայի ռազմա-քաղաքական առաջնահերթությունների և տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:
Հունվարի 26-ին`այսօր, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:
Թեմա` Հայրենիքի փրկության շարժման հերթական իրականացվելիք հանրահավաքը, ինչ քայլեր են սպասվում, ինչ է պետք ձեռնարկել և ինչ անել այս վիճակից դուրս գալու համար
Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Թեմա՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան, ինչ աղետի կհանգեցնի Մեղրիի երկաթգծի շահագործումը, գործող իշխանության կադրային տգետ քաղաքականությունը շարունակվում է
Հունվարի 26-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ինչ բացահայտումներ արվեցին
Հունվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում
Հունվարի 26-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եղիազարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։
Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին