Լավրովյան ապտակի հաջորդ քայլը. պաշտոնական Երևանի վախերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցին ի պատասխան, անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` գազի գնի և Հայաստանում գործող ռուսական ընկերությունների վերաբերյալ հայտարարությանը:

Լավրովը, հիշեցնենք, մի քանի օր առաջ հայտարարել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ նախկինում Հայաստանի համար գազի գինը շուկայականից մի քանի անգամ ցածր է եղել: Նա գործընկերության համատեքստում նաև հիշատակել էր «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործի մասին` չթաքցնելով, որ ռուսական կողմը դժգոհ է Հայաստանի իշխանությունների այդ քայլից, որը Լավրովը ձևակերպել էր որպես դաշնակիցների միջև հարաբերություններին ոչ հարիր: 

Հայկական կողմը տևական ժամանակ Լավրովի այս հայտարարությանը պատասխանում էր քար լռությամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այս արձագանքը առաջին պաշտոնական արձագանքն էր: «Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը և շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարևոր եմ համարում: Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբևէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել ևս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախևառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ:
Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որևէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, ապա մեր Կառավարությունը գործել և գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով: Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախևառաջ հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, և մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն և արդյունավետ գործունեության համար ստեղծել և ապահովել նպաստավոր պայմաններ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս, և այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,- նշել է Հայաստանի փոխվարչապետը:
Այս հայտարարությունը հետաքրքիր բացահայտում է Մոսկվա-Երևան փայլուն հարաբերությունների մասին: Փաստորեն Մոսկվան մտադիր է եղել թանկացնել գազի գինը, ինչի մասին մամուլը տևական ժամանակ գրում էր, և ինչը իշխանությունները որակում էին սադրանք: Հիմա պարզվում է, որ ռուսական կողմը շատ բաց նախապայման է դնում` հանգիստ թողնել ռուսական ընկերություններին, հակառակ պարագայում գազի գինը կարող է ոչ միայն չնվազել, այլ մինչև անգամ բարձրանալ: Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը լրջորեն վախեցած է այս հեռանկարից և արդարացումներ է ներկայացրել, թե ինչու է բարձրացրել գազի գնի հարցը և պատրաստ է անգամ քննակել «Հարավկովկասյան երկաթուղում» հարուցված գործը քննարկել ռուսական կողմի հետ: Ըստ ամենայնի, Մհեր Գրիգորյանի ակնարկը, թե կա ամենաբարձր մակարդայով փոխըմբռնում, հենց սրան էլ վերաբերում է: Չի բացառվում, որ առաջիկայում երկաթուղում հարուցված գործը կսառեցվի:
Մյուս կողմից Լավրովի կոշտ հայտարարությունները Արցախի բանակցային գործընթացի շուրջ վերահաստատել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցմաննը: «Կցանկանայինք ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող թեման բավական նուրբ է և տեղափոխել այն հրապարակային բանավեճերի դաշտ՝ կառուցողական մոտեցում չէ»,- ՀԺ-ի փոխանցմամբ պատասխանել են
ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից: Պատասխանի մեջ նաև նշվում է, որ
Ռուսաստանը ելնում է նրանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ձևավորված ֆորմատի շրջանակներում:

 «Մեր դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը: Կարգավորմանն առնչվող դետալներում, որոնք ընդգրկված են հայտարարություններում, առկա են՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքների վերադարձը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշակիացումը՝ ազգաբնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով: Ինչ վերաբերում է փաստաթղթերին, որոնք քննարկվում էին և քննարկվում են, ապա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թվարկել է դրանք»,- նշված է ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչության պատասխանում:
Այլ կերպ սա հոչվում է պորտատեղադրում Հայաստանի հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանին` լավրովյան ձևով:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 6867 անգամ
Լրահոս
Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am