Համացանցում հրապարակվել է թանգարանից Վան Գոգի հայտնի կտավի գողության տեսանյութը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է մարտի վերջին Նիդերլանդների Լարեն քաղաքի Singer Laren թանգարանից աշխարհահռչակ նկարիչ Վինսենտ Վան Գոգի՝ 1884 թվականին ստեղծած «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» կտավի գողության տեսանյութը, հայտնում է The Guardian պարբերականը։
Պարբերականի փոխանցմամբ՝ դեպքի առնչությամբ որևէ ձերբակալություն չի եղել, գողոնը չի հայտնաբերվել։
Singer Laren թանգարանի գործադիր տնօրեն Էվերթ վան Օսի խոսքով՝ տեսանյութի կադրերում գողության բոլոր փուլերը ցուցադրված չեն: