Արտակարգ. Իրանում ոստիկանական ինքնաթիռ է կործանվել
Իրանական ոստիկանության ուժերի պատկանող ուսումնական ինքնաթիռը կործանվել է երկրի հյուսիսային շրջանում:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իրանական IRIB հեռուստառադիոհեռարձակող ընկերությանը: Նշվում է, որ ինքնաթիռում գտնվող երկու անձինք ավիավթարի հետևանքով զոհվել են: