Լևոն Տեր-Պետրոսյանին «սպանել է» ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը.Տեր-Պետրոսյանին սպանողը Նիկոլ Փաշինյանն է.Ռուբեն Հակոբյան (video)
Այսօր Հայ եկեղեցու ու Վեհափառի ուղղությամբ կա հարձակում, որին Մայր Աթոռի կողմից հայրական ապտակ է հասցվել։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։
Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին կոչի մասին՝ Ռուբեն Հակոբյանը անցյալից մի քանի դրվագներ հիշեց․ «Լևոն Տեր-Պետրոսյանին ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը չեն «սպանել»։ Նրան «սպանողը» եղել է Նիկոլ Փաշինյանն, ով անգամ խլեց Տեր-Պետրոսյանից նրա էլեկտորատը»։
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ այս ամենն է պատճառը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ատում է Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում.