Նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական ցուցանիշ է գրանցել
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Մայիսյան ֆյուչերսների արժեզրկումը կազմել է 162 տոկոս՝ հասնելով - 11.42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնյան ICE բորսայում բացասական ցուցանիշը կազմել է 104 տոկոս գնանկում:
WTI-ի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 18 տոկոսով՝ կազմելով 20 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Brent հյուսիսծովյան ապրանքանիշի գինը նվազել է 10 տոկոսով՝ կազմելով 25.43 դոլար՝ մեկ բարելի դիմաց: