Շտապ. Կանադայում ոստիկանական համազգեստով տղամարդը հրաձգություն է իրականացրել. կա 16 զոհ լուսանկարներ
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հրաձգության զոհ է դարձել 16 մարդ։ Այս մասին հայտնում է CBC-ը։
51-ամյա ատամնաբույժ Գաբրիել Ուորթմանը շաբաթ երեկոյան մարդկանց վրա կրակ է բացել Պորտապիկ քաղաքում և մի քանի այլ բնակավայրերում: Ոստիկանությունը հետապնդել է հանցագործին մոտ 12 ժամ, գործողությունն ավարտվել է կիրակի առավոտյան՝ Գալիֆաքս քաղաքի մերձակայքում: Ուորթմանը ոստիկանի համազգեստ է կրել, սակայն իրավապահ մարմինների աշխատակից չի եղել։ Հրաձիգի գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն։
Հետագայում իրավապահները տեղեկացրել են, որ հրաձիգը մահացած է։