Վրաստանում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել
Վրաստանում ապրիլի 18-ին կորոնավիրուսով վարակված 4-րդ հիվանդն է մահացել: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վերջին տվյալներով Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 388 դեպք, վարակվածներից 86-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: