Приз в студию!

Կորոնավիրուսին նվիրված հայտնի տեսաուղերձից մոտ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անպայման պարգևատրելու է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդին` ճիշտ վարքագիծ ցուցաբերելու համար:

Փաշինյանը նաև նշել է, որ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու նոր հնարավորություն է: «Հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, դա իր ազդեցությունն ունենալու է նաև Հայաստանի վրա: Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո անընդհատ մտածում էի նոր համակարգերի ստեղծման մասին, սակայն առկա էր լարվածություն, որ եղած որեւէ բան չփլուզենք, քանի դեռ չկա ստեղծված նորը: Հիմա ամեն ինչ փլուզվում է, եւ մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ: Ասվածը, սակայն, չի ենթադրում, որ նախկինում եղած ամեն բան թողնվելու է ետևում: Սակայն մենք պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր տնտեսություն, նոր հնարավորություն ունենալու մասին:
Ամենանվազագույն հաշվարկներով` աշխարհում ՀՆԱ-ի մոտ 2 տրիլիոն դոլարի անկում է լինելու: Սա նշանակում է, որ այդ դաշտում 2 տրիլիոն դոլարի թափուր հնարավորություն է լինելու: Եվ եթե այդ 2 տրիլիոնի մեջ Հայաստանը կարողանա 40 մլրդի տեղ ունենալ, ապա դա կնշանակի, որ մենք մեր ՀՆԱ-ն քառապատկում ենք: Այս նոր աշխարհում պետք է հասկանալ, թե որտեղ է պետք ներդրումներ անել, քանի որ արտադրական հարաբերությունները փլուզվելու են»,- ասել է Փաշինյանը:
Անցել է արդեն բավական ժամանակ, և առաջին վարակվածը, բնականաբար, արդեն առողջացել է: Իսկ որտեղ է վարչապետի կողմից նրան խոստացված պարգևատրումը` հայտնի չէ: Եթե իր տված հրապարակային խոստումների կատարման հարցում Փաշինյանը հետևողական լիներ, թերևս պարտավոր էր այդ մարդուն գտնել և տալ իր խոստացած պարգևը, ավելին` պարտավոր էր իր ուղերձոմ նրա մասին հիշատակում անել:
Փաշինյանն իր ուղերձում ոչ մի բան չասաց նաև տնտեսական հեղափոխության մասին: Նախկին ոգևորությունը, թե վարակի շնորհիվ տնտեսական թռիչքի նոր, բացառիկ շանս ենք ստանում, կարծես թե չկար: Հակառակը, վարչապետն անընդհատ խոսում էր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման և տնտեսությունը չկանգնեցնելու մասին: Եվ ընդհանրապես, տնտեսական հեղափոխության մտքից վարչապետը համարյա հրաժարվել է. <<Մեր ռազմավարական խնդիրը, ըստ այդմ, հետեւյալն է. այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ եւ առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից մենք չենք կարող անվերջ փակված լինել եւ անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում:
Հետեւաբար մեր ռազմավարական խնդիրն է` ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ եւ արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով: Ի՞նչ է սա նշանակում գործնականում:
Մենք փուլ առ փուլ թույլատրում ենք տնտեսական գործունեության վերսկսումը զանազան ոլորտներում: Բայց հատուկ պատասխանատվություն ենք ակնկալում գործատուներից, ովքեր պետք է ապահովեն գործարաններում, արտադրամասերում, շինհրապարակներում կորոնավիրուսային անվտանգության հատուկ պայմաններ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ոչ թե մեղմացնել, այլ խստացնել սահմանափակումները:
Այսօրվանից արդեն բոլոր տնտեսվարողները պետք է կորոնավիրուսային անվտանգության ապահովման պլաններ ունենան նաև իրենց՝ ապագայում վերաբացվելիք խանութների, սրճարանների, ռեստորանների համար, եւ կոչ եմ անում, խնդրում եմ կարանտինային առաջիկա ժամանակաշրջանն օգտագործել հենց այս խնդիրը լուծելու համար>>,- իր ելույթում նշել է նա:
Հավանաբար սկսել է գիտակցել, որ համավարակը ոչ թե նոր հնարավորություն է, այլ լրջագույն խոչընդոտ, որովհետև եթե կորոնավիրուսի առաջացրած տնտեսական շոկը երկարատև լինի, մեր նման պետությունները կարող են մնալ գլոբալ փլուզման փլատակների տակ: Այս պայմաններում ներդրողներ են պետք, որոնք Հայաստանում համարյա չկան: Հիմա պետք է մտածել ոչ թե նոր հեղափոխության, այլ ճգնաժամից քիչ կորուստներով դուրս գալու մասին: Բայց սա ռազմավարության խնդիր է և ոչ մի կապ չունի առաջին վարակվածին պարգևատրելու հետ:
Ինչպես կասեր հայտնի ռուս հաղորդավար Յակուբովիչը` Приз в студию:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 6575 անգամ
Լրահոս
Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am