Ինչպես է Պուտինը դիմավորելու Զատիկը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի ներկա չի գտնվի Զատկին նվիրված պատարագին, այլ կայցելի իր նստավայրի տարածքում գտնվող մատուռը և մոմ կվառի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը եկեղեցի չի գնա և կմնա տանը: Ինչպես գիտեք, նա այժմ ապրում և աշխատում է Նովո-Օգարևոյի պետական նստավայրում: Երեկոյան նա մոմ կվառի փոքր մատուռում, որը գտնվում է նստավայրի տարածքում»,- ասել է Պեսկովը: