Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 385-ի
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 385-ի, բուժվել է 84 վարակակիր, հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում, գրում է ria.ru-ն։
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ, կարանտինի ռեժիմի տակ է գտնվում 4971 մարդ, հսկողության տակ` 519-ը, արտասահմանից վերադարձած և կորոնավիրուսի ախտորոշում ունեցող Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 3 է, հաղորդվում է կայքում:
Վրաստանի կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 10-ը: