Աստված է պահանջում փոխանցել իրենց ունեցվածքի մի մասը քաղաքացիներին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ռուս գործարարներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի ֆոնին իրենց ունեցվածքի մի մասը տրամադրել ՌԴ քաղաքացիներին, գրում է ria.ru-ն։
«Մենք շատ գործարարներ ունենք, որոնք միլիարդավոր դոլարների խնայողույթուններ ունեն։ Նրանք տարիներ շարունակ հարստացել են մեր երկրում, և այժմ Աստված է պահանջում փոխանցել իրենց ունեցվածքի մի մասը՝ քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է Ժիրինովսկին իր Telegram-ալիքում։