Բաբկեն Արարքցյանի մերձավորը, Տիգրան Սարգսյանի ու Արթուր Ջավադյանի հետնորդը

ԱԺ-ում այսօր կայացած քվեարկության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Գալստյանը:

Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր. կողմ է քվերակել 104, դեմ՝ 15 պատգամավոր: Հայտնի է, որ ԿԲ նոր նախագահը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի դստեր ամուսինն է: Նրա կինը` Աստղիկ Արարքցյանը, աշխատում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում: Մարտին Գալստյանը նույնպես հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու /դասախոս/:
Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: 2015 թ.-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս:
Ըստ կենսագրական տվյալների` Մարտին Գալստյանը 1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Այնուհետև սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Աշխատել է կենտրոնական բանկում. ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժինը, այնուհետ ղեկավարել է վիճակագրության վարչությունը: 2015 թ.-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար: 2018-ին, երբ նշանակվեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, մամուլում հրապարակումներ եղան, որ նրա համար նախատեսված է ԿԲ նախագահի պաշտոնը:

Ստացվել է այնպես, որ հեղափոխական իշխանության կադրերը, որոնք` որպես Նիկոլ Փաշինյանի թիմակից, տարբեր ոլորտներում պաշտոններ ստացան, առանձնապես չեն հաջողել: Մարտին Գալստյանին վստահվել է ամենապատասխանատու և ամենապրոֆեսիոնալ ոլորտներից մեկը` բանկային համակարգը, որը մեր երկրում բավականին կայացած է: Ուզենք, թե չուզենք` փաստ է, որ բանկային համակարգը մեկ քայլ առաջ է տնտեսության իրական հատվածից, և այս իմաստով ԿԲ նախագահը գործ ունի կայացած և կանոնավոր աշխատող համակարգի հետ, որտեղ բացթողումները շատ ակներև են:
Հայաստանի բանկային համակարգի բարեփոխումները սկսվել են 2000-ականների սկզբից: Ֆորմալ առումով մեր բանկային համակարգը տեղայնացվել է և համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչի մասին արձանագրված է տարբեր միջազգային զեկույցներում: ԿԲ ներկայիս նախագահ Արթուր Ջավադյանը իր նախորդից` Տիգրան Սագսյանից, բավականին լավ ժառանգություն է ստացել: Խոսքը ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի արդեն նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի մասին է, որը երկար տարիներ եղել է ՀՀ ԿԲ նախագահը և համարվում է Հայաստանում բանկային համակարգում տեղի ունեցած բարեփոխումների լավագույն իրագործողը: Բանկային համակարգում Տիգրան Սարգսյանի ավանդն իսկապես անուրանալի է:
Ներկայիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր պաշտոնում վերընտրվել է երկու անգամ` 2008 և 2014 թվականներին` 6 տարի ժամկետով: Սահմանադրության համաձայն` նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ԿԲ նախագահ: Արթուր Ջավադյանի բարեփոխիչի իմիջ չունի, սակայն համարվում է համակարգն իմացող մարդ: Մինչ ԿԲ նախագահ դառնալը նա Տիգրան Սարգսյանի տեղակալն էր: Պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Ջավադյանի բացթողումներն անշուևշտ շատ են եղել, բայց ընդհանուր առմամբ նրան հաջողվել է պահպանել ֆինանսաբանկային համակարգի կայնությունը և հնարավորինս խուսափել ցնցումներից: Ջավադյանի պաշտոնավարման առաջին շրջանը համընկավ 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ: Այս ընթացքում աճեց թե' բանկային ընդհանուր պորտֆելը, թե' Հայաստանի արտաքին պարտքը, թե' ԿԲ պարտքը:
Մարտին Գալստյանին ևս հեշտ օրեր չեն սպասվում. կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` անխուսափելի ճգնաժամը պահանջում է առանձնակի ճկունություն և հմտություն` բանկային համակարգը պայթյուններից զերծ պահելու դրամի կուրսի և գների կայունությունը վերահսկելու առումով: Որքանով Մարտին Գալստյանին կհաջողվի այդ պատասխանատվությունը պատվով կատարել, ցույց կտա ժամանակը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2965 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am